Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԶԻ ՏԱԿ ՀՈՐԹ ՉԿԱ

Ապրիլ 22,1999 00:00

Բաց նամակ Ռադիկ Մարտիրոսյանին, Սերգեյ Աբրահամյանին, Լենդրուշ Խուրշուդյանին, Վլադիմիր Խոջաբեկյանին, Գեւորգ Ղարիբջանյանին, Վարդգես Միքայելյանին, Հրաչիկ Սիմոնյանին, Ռաֆայել Ղազարյանին, Լենսեր Աղալովյանին, Կիմ Բալայանին, Սերգեյ Սարինյանին եւ Սեւակ Արզումանյանին

Մեծարգո եղբայրներ, ցավով կարդացի «Հայոց աշխարհում» տպագրված ձեր «Վերջ տալ ազգը պառակտող տեղայնամտությանը» հոդվածը եւ զարմանքից ապշած եմ, թե այդ բանիմաց մարդկանց ձեր մեկ դյուժինանոց բանակը ինչպե՞ս կարողացավ այդ աստիճան նենգափոխել իմ պարզ ու անկեղծ, միանգամայն բարի նպատակ հետապնդող հայտարարությունը՝ որակելով այն «անհեթեթ» ու նույնիսկ «դավաճանական» եւ անել այնպիսի իրականում անհեթեթ եզրակացություն, թե հիշատակված անձնավորությունները (այդ թվում՝ ես) մինչեւ Արցախյան շարժումը թե՛ մասնագիտական եւ թե՛ քաղաքական առումներով անհայտ մարդիկ էին։ Ով`ով, բայց գոնե ձեզանից շատերը պետք է իմանային, որ նվաստս Արցախի դատի պաշտպանությամբ զբաղվել է իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում, որի համար վաստակել է բանտ եւ աքսոր, կրել բազմաթիվ հալածանքներ, իսկ վերջին տասը տարիների ընթացքում, ընտանյոք հանդերձ, ամեն ինչ արել Արցախի համար՝ խոսքով եւ գործով։ Առավել զարմանալի է, որ ձեր հոդվածը ստորագրել են իմ նախկին գործընկերներ Ռաֆայել Ղազարյանը եւ Կիմ Բալայանը, որոնք այս ամենին քաջատեղյակ են։ Խնդրում եմ ինձ չշփոթել տասը տարում տասը կուսակցություն փոխած պաշտոնամոլների հետ եւ միտումնավոր չփորձել «եզան տակ հորթ ման գալ»։ Ես չեմ ուզում այստեղ նշել ազգը իրականում պառակտողների անունները՝ հենց ազգը չպառակտելու մտահոգությամբ։

Հարգանքներով՝

ԽԱՉԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ,

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930