ՎԱՀԱԳՆԻ (Խաչատրեան) ԾՆՈՒՆԴԸ (40-րդ)
Երկնէր «Երկիր»,
Երկնէր «Հայոց աշխարհ»,
Երկնէր եւ «Օրագիր»-ն Բլէի.
Կարդացեք նաև
Երկն ի թերթունք ունէր
Եւ զ,դեղինն «Առաւօտ».
… Մինչ այդ ցուրտ ու մութ լիներ,
Պարօն Վահագն Խաչատրեան
Դառնար Երեւանի քաղաքապետ.
Ընդ փայտե վառարան ծուխ ելանէր,
Ընդ նավթե վառարան բոց ելանէր,
Եվ ի բոցոյն վազէր
ԱԺ պատգամաւոր.
Նա պաշտոնանկ լինէր,
(Ապա թե) պահանջէր իմփիչմէնթ,
Եւ աչքունքով բոյկօտեր ընտրութիւն։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կալինինգրադի մարզի զինվորական դատախազը պատրաստվում է քրեական պատասխանատվության կանչել բալթիական նավատորմի նախկին նավաստի Նիկոլայ Կոլեսնիկովին, որն այժմ Երեւանում բուժվում է ՍՊԻԴ-ից։ Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ բանակ զորակոչվելուց առաջ Նիկոլայը գիտեր իր հիվանդության մասին, բայց չէր հայտնել զորակոչային հանձնաժողովին։ Դա, ՌԴ օրենսդրությամբ, քրեորեն հետապնդելի գործողություն է՝ թաքցնել տեղեկությունները, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին կամ առողջությանը։