Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Պետրոսյանը արմատների մասին

Ապրիլ 22,1999 00:00
Murad Petrosyan

Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանը փորձում է տալ իրավիճակի քաղաքական գնահատականը։ Նրա ընկալմամբ՝ Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ վերջին ժամանակներս ստեղծված անբարյացակամությունն ունի երկու ծագում։ Առաջինը՝ մայրաքաղաքի մտավորականության, մայրաքաղաքի բնակչության անհանդուրժողականությունն է, առհասարակ, գավառների կամ խոշոր քաղաքների նկատմամբ, որոնք ձգտում կամ արդեն հասել են հրամանատարական պաշտոնների։ Դա, Մուրադ Պետրոսյանի կարծիքով, ամեն տեղ էլ եղել է ու կա։ Մոսկվացիների եւ պիտերցիների, երեւանցիների եւ գյումրեցիների, բաքվեցիների եւ նախիջեւանցիների միջեւ։ Երկրորդ պատճառը, Մուրադ Պետրոսյանի գնահատմամբ. «Կապված է Ռոբերտ Քոչարյանի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության եւ երկրի վիճակի ծանրության հետ, ինչպես նաեւ՝ այլ ժամանակ Արցախից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ականների կողմից հրավիրված բարձրաստիճան որոշ պաշտոնատարների գործողություններով»։

Այս երկու գործոններն էլ, ըստ մեր զրուցակցի, այն բարենպաստ հողն են, ուր որոշակի ուժեր ցանում են հակաղարաբաղյան քարոզչության սերմեր, անձնական շահերից ելնելով փորձում առանձին գործիչների վարկանիշը վերագրել ղարաբաղցիներին։ Մուրադ Պետրոսյանը գտնում է, որ այստեղ որոշակի դեր է խաղացել նաեւ Հայաստանի քաղաքական կյանքի գործընթացների նկատմամբ իր ոչ անտարբեր գտնվելու մասին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի հայտարարությունը։ Այս առիթով Մուրադ Պետրոսյանն ասում է. «Չի կարելի ԼՂՀ կամ Հայաստանի պաշտպանության նախարարին դիտել սոսկ իբրեւ ռազմական գործչի։ Նրանք միշտ էլ ռազմաքաղաքական գործիչներ են եղել, եւ ղեկավարությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պետք է շատ ավելի կոլեգիալ լինի, քան՝ ավտորիտար, որպեսզի սխալները հասցվեն նվազագույնի»։

Նյութը հեռարձակվել է «Ազատություն» ռ/կ-ով, ապրիլի 17-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930