Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

Ապրիլ 22,1999 00:00
hyd

Ապրիլի 6-ին հանդիպելով պետհամալսարանի ուսանողության հետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե «հաջորդ շաբաթ» (այսինքն արդեն՝ անցած շաբաթ) ՀՅԴ-ն քաղհայցով դատարան է դիմելու՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Զրպարտության համար հայցը վերաբերելու էր 1994-ի դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթին եւ դրան հաջորդածին, 1995-ի մայիսին եւս դաշնակցությանը ահաբեկչության եւ այլնի մեջ մեղադրելուն եւ վերջապես նրա վերջին հարցազրույցում պարունակվող համահունչ պնդումներին։

Արդեն անցած շաբաթ վերոհիշյալ հայցը պետք է ներկայացված լիներ։ «Առավոտը» ՀՅԴ ԳՄ-ում փորձեց պարզել, արդյո՞ք հայցը ներկայացվել է, եւ եթե ոչ՝ ինչո՞ւ։ Մեր հարցին պատասխանեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը. «Հայցն առայժմ տեխնիկական պատճառներով ուղղակի չի ներկայացվել, քանի որ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը մի քանի օր անցած շաբաթ գտնվում էր Թբիլիսիում եւ այդ պատճառով ուղղակի ժամանակային առումով չէինք հասցրել ներկայացնել, բայց առաջիկա 2-3 օրերում այն պաշտոնապես կներկայացվի եւ մամուլին նախապես տեղյակ կպահվի»։

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

Nato

ՀՀ նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառումներին, խիստ հակասական տրամադրություններ է առաջացրել մեր ժողովրդի մեջ։ Կոմունիստները՝ դեմ են, անկուսակցականները՝ անտարբեր, կուսակցականները՝ տարբեր։ Երեկ խմբագրություն այցելեց «Արաբո» ջոկատի անհետ կորած զինվոր Ֆելիքս Գալստյանի հայրը՝ Մաքսիմ Գալստյանը, եւ խնդրեց, որ բոլոր անհետ կորած զինվորների ծնողների անունից ՀՀ նախագահին հայտնենք հետեւյալը. «Հարգարժան պրն նախագահ, քանի որ Վաշինգթոնում հանդիպելու եք Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, խնդրում ենք նրա հետ քննարկեք նաեւ ռազմագերիների փոխանակման հարցը։ Մենք հավատում ենք, որ մեր որդիները ողջ են եւ խնդրում ենք, դուք՝ որպես երկրի նախագահ, միջամտեք, որ մեր զավակները, որոնք անհետ կորել են 1992-ի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Ղասան Ղայա գյուղում, գտնվեն եւ վերադարձվեն Հայաստան»։

Կատարելով հույսը չկորցրած հոր խնդրանքը, «Առավոտն» ուզում է հավատալ, որ վերոհիշյալ կարեւոր եւ ցավոտ հարցը եւս, ի թիվս այլ հարցերի՝ կբարձրացնի։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930