Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Ապրիլ 22,1999 00:00
namak

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ Եղվարդի համակցված կերերի գործարանի տնօրեն, ԱԺ պատգամավոր Աղասի Սիմոնյանը եւ հայտնեց, որ առաջիկա ընտրություններում իրեն չի հովանավորում ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ էլ որեւէ այլ պաշտոնյա։ Մեկ այլ պատգամավոր եւ թեկնածու՝ Վազգեն Պողոսյանը, նամակով դիմել է մեր թերթին, խնդրելով ճշգրտորեն նշել «Առավոտին» լուր հաղորդած ոմն Գեղարքունիքի մարզի բնակիչ Սամվել Վարդանյանի հասցեն։

ՑԱՆԿԱԼԻ, ԲԱՅՑ ՉԿԱՅԱՑԱԾ

 

Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն օրերս ասել է, թե. «Դաշինքը կոչվեց «Միասնություն», որն, ըստ էության. հզոր քաղաքական դեմքերի՝ Քոչարյանի, Սարգսյանի եւ Դեմիրճյանի գաղափարական համակիրների միասնություն է»։ Նշանակո՞ւմ է, դա արդյոք, թե «Միասնություն» դաշինքի մասին որոշումը վերոնշյալ երեք անձինք են կայացրել։ Անդրանիկ Մարգարյանն «Առավոտի» հարցին ժխտողաբար անդրադարձավ, ասելով, թե պարզապես իր ցանկությունն է հայտնել։

ԻՐՈՔ, ԱՅԴՊԵՍ Է

Andranik Margaryan

Ապրիլի 20-ին Արմեն Վալեսյանը դեռ չգիտեր, որ ինքը նշանակվելու է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր։ Սակայն Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը հաստատեց, որ, այո, «Ժամանակի» խմբագիր է նշանակվել Արմեն Վալեսյանը։

ԴՈԴԻ ԳԱԳՈ ԵՎ «ՇԱՐՄ» ԴԱՇԻՆՔ

Gagik Carukyan

Պարզվում է, որ օրերս անդադար գովազդվող «Տորնադո» դիսկոտեկի տերը «Կոտայք» գարեջրի բաժնետեր հանրահռչակ Դոդի Գագոն է։ Իսկ «Տորնադոն» գովազդում է «Շարմը», որովհետեւ «Շարմը» այսուհետ զբաղվելու է նաեւ այդ դիսկոտեկի գեղարվեստական մասով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930