Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ «ՊԱԴՈՇԸ» ՉԻ ԴԱՌՆԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Ապրիլ 22,1999 00:00
hyd

Չնայած Դաշնակցությունն առաջարկել էր այլ կուսակցություններին համախմբվել այն գաղափարի շուրջ, որ մականուն ունեցող մարդիկ մաս չկազմեն ապագա խորհրդարանում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ցուցակում էլ կան նման մարդիկ։ Ասենք, թիվ 7-ը «Մուկ» մականունով Աղվան Վարդանյանն է, թիվ 13 Ռոլանդ Շառոյանին «Լոլո» են անվանում։ Թաքուն հույս ենք փայփայում, որ պատգամավոր չի դառնա անհատ ձեռներեց, ցուցակում 66-րդ Աշոտ Փափազյանը, որը հայտնի է «Պադոշ» մականունով։

ՉՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sut

Մամուլում հրապարակված լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն է «Երկրապահ» խմբի խորհրդական Գրիգոր Մելքումյանին առաջարկել ու համոզել Նոր Հաճընի թիվ 58 ընտրատարածքից հանել իր թեկնածությունը, որ անցնի Ռոբերտ Ամիրխանյանը՝ նախագահի մամուլի գրասենյակն անվանեց «բացարձակ սուտ։ Ռոբերտ Քոչարյանն այդ գործընթացներին որեւէ միջամտություն չի ունեցել»։

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿ

cucak

Ստույգ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Միասնություն» դաշինքի ցուցակից անկախ՝ գոյություն ունի մեկ այլ ցուցակ եւս, որը պայմանականորեն կոչվում է պետական աջակցության ցուցակ։ Այն ձեռքի տակ ունեն գրեթե բոլոր կարեւոր քաղաքական կառույցները։

ՏՆԱՔԱՆԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

boykot yntrutyun

Քանաքեռ-Զեյթունում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ Էդվարդ Սանդոյանի եղբայր Ռաֆայել Սանդոյանը, որը «Լենդբանկի» ղեկավարն է։ Զեյթունցիները վկայում են, որ նա ամենեւին էլ մեծ հարգանք չի վայելում տարածքում, քանի որ նրա բանկում գրավ են դրվել տներ, եւ այնուհետեւ չվերադարձված գումարի դիմաց բռնագրավվել՝ եւ մարդիկ զրկվել են տներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930