Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպարեզից չհեռանալու ձե՞ւ

Ապրիլ 21,1999 00:00
dat

Ինչպես հայտնեց «Սնարք» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը, իր դեմ դատ բացած Էդուարդ Սախինովի գործունեությունը գովազդային կամպանիա է։ Քանի որ նա խզել է իր կապերը PTP հեռուստաընկերության (որի հետ դատվել է) եւ «Ռոսիյսկոյե ռադիո»-ի հետ եւ դուրս է եկել ասպարեզից, իր համբավը որոշել է այս կերպ պահպանել։

Ըստ պրն Մկրտչյանի՝ Սախինովը «Սնարքի» բաժնետերերից է եղել, ինչի մասին ինքը չի խոստովանում։ «Սնարքի» տնօրենը ցույց տվեց այն փաստաթուղթը, որում գրված է, որ Սախինովը «Սնարքի» բաժնետերերից մեկն է, եւ դիմացը Սախինովի ստորագրությունն է։ Նրան հենց այն բանի համար են բաժնետիրոջ տիտղոս առաջարկել, որ նա երբեք չի աշխատել այս գործակալությունում։ Սախինովը լավ հարաբերությունների մեջ է եղել «Սնարքի» նախկին տնօրենի հետ եւ այսօրվանի հետ էլ թշնամի չէ։ Երբ նա խնդրեց իրեն «Սնարք»՝ գործի ընդունել, նրան մերժեցին։

Ըստ պրն Մկրտչյանի՝ լրագրողը, երեւի, մտածեց. «Վսյո, նրանք մեռան» եւ ասաց. «Ձեր գործերը լավ չեն ընթանալու այս դեպքում»։ Եվ հայտնեց, որ «Սնարքը» նրան 6000 դոլար է պարտք՝ սա կուտակված տոկոսներն են, բայց նա մեծահոգի է եւ միայն սկզբնական գումարն է պահանջում՝ 2700 դոլար։

Պրն Մկրտչյանը PTP-ին հարցնում է՝ ո՞ւմ են նրանք գումար փոխանցել։ Հեռուստաընկերությունը պատասխանում է՝ «Դավիթ» -ին։ Սախինովին մնում է փաստաթուղթ ներկայացնել այն մասին, որ 2700 դոլարը նա իր անձնական հաշվից է հանել եւ ոչ թե՝ PTP-ի, որն իր աշխատակիցներին տարբեր տեսակի ծախսերի համար գումար է ուղարկում։

Դատի առաջին փուլում դատավորը գլուխ չի հանել այս գործից եւ խնդրել է, որ նրանք ինքնուրույն հաշիվները մաքրեն։ Իսկ երկրորդում պրն Սախինովը հայտարարել է, որ չի ճանաչում պրն Մկրտչյանին գործակալության տնօրեն։ Այս փուլում է այժմ դատավարությունը, իսկ պրն Մկրտչյանը ասում է, որ բոլոր փաստաթղթերում, բոլոր իրավապահ մարմիններում կա այն վկայությունը, որ «Սնարք» լրատվական գործակալության տնօրենը հենց նա՝ Էմանուիլ Մկրտչյանն է։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930