Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորիկը իր գործը պատվով կատարեց

Ապրիլ 21,1999 00:00
Gevorik

Հիմա էլ բոյկոտում է ընտրությունները

Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) երեկ եկավ «Առավոտի» խմբագրություն եւ հայտնեց հետեւյալը…

– Էսօրվա պահին ես իմ թեկնածությունը հանում եմ նրա համար, որ Վահան Հովհաննիսյանին ես կրված եմ համարում։ Խաղալով նրա հեղինակության հետ, նրա կազմակերպության հեղինակության հետ (իրա ասելը սուտ կլինի, որովհետեւ նա մարդ ա, ես էլ եմ մարդ էսօրվա պահին)։ Բայց ես իմ ընտրողներին (թիվ 17 ընտրատարածքի) կոչ կանեի, որ քվեարկեն Սոս Գիմիշյանի օգտին։

– Այսինքն՝ ընտրողներ է՞լ ունես։ Ստորագրահավաքդ ինքդ ես իրականացրել։ Մարդիկ քեզ ինչպե՞ս էին ընդունում։

– Ջերմորեն էին ինձ ընդունում։ 42 հոգի էս պահին ինձ կընտրեն։ Ես թերթը ցույց էի տալիս («Առավոտի» այն համարները, ուր Գեւորիկի մասին նյութեր են հրապարակվել – Լ. Ա.)։ Ես դուռը ծեծում էի, ասում՝ Գեւորգ Հրանտի Մելքոնյան, պատգամավորական թեկնածու, խնդրում եմ ձեր ձայնը։ Նրանք չէին մերժում, ասում էին՝ հատուկ, որ դու դրել ես դաշնակցությանը կոտրելու համար, մենք մեր ձայնը քեզ ենք տալու։ Ոմանք դուռ չէին բացում։ Մի պառավ կին, մեծահասակ էր (երեւաց, որ նա կոմունիստական, տոտալիտար, այսպես ասած, պետության ներկայացուցիչ էր), նա ինձ վրա դուռը բացեց եւ, ո՞նց ասեմ, իրեն վատ պահեց՝ թքեց վրաս։

– Քանի՞ ստորագրություն ես հավաքել։

– Ես հավաքել եմ 598 ստորագրություն։ Բայց ուզում եմ ասել, որ 88-ին, երբ տանկերն ու բետեէռները մեզ վրա էին գալիս, Վահան Հովհաննիսյանը բարձի տակ քնած էր։

– Լավ, իսկ մյուս խորհրդարանական ընտրություններին կմասնակցե՞ս։

– Այս խորհրդարանն արդար չի ընտրվի։

– Ինչքա՞ն գումար ես ծախսել նախընտրական այս շրջանում։

– Ոչ մի կոպեկ։ Մարշրուտկայով գնալ-գալը իմ անձնական գումարից եմ դրել, որովհետեւ իմ ժողովրդի համար եմ արել։ Հետո խնդրում եմ՝ ՀՀՇ պիտակն իմ վրայից հանեք։ «ՀՀՇ-ի Գեւորիկ» սիրուն չի հնչում։ Ես ՀՀՇ-ական եմ, բայց ոչ ՀՀՇ-ի Գեւորիկ։ Ես չեմ ուզում, որ ինձ վրա պիտակ դրվի։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930