Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Ապրիլ 21,1999 00:00
shavarsh qocharyan

«Առավոտի» ապրիլի 14-ի համարում հրապարակել էինք Դավիթ Վարդանյանի պարզաբանումները մեծամասնական ընտրահամակարգով չառաջադրվելու վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել էր, թե ինքն է ԱԺՄ վարչությունում առաջադրել այդ հարցը. «Քննարկեցինք եւ որոշեցինք, քանի որ «ԱրմենՏելը» հասարակական հնչեղություն ունի եւ, ի վերջո, պիտի հասցվի մինչեւ հունիսի 3-ը, իսկ դա համընկնում է ընտրարշավի ժամկետներին՝ ես չեմ առաջադրվի»։

Հրապարակումից հետո ԱԺՄ-ամերձ շրջանակից դժգոհություններ եղան, որ նման օրակարգով վարչության նիստ չի եղել, Դավիթ Վարդանյանն ինքն է որոշել այս խնդիրը եւ ԱԺՄ-ին հաշվետու չի եղել։ Պնդման իսկության մեջ համոզվելու համար «Առավոտին» առաջարկեցին դիմել ԱԺՄ վարչության ցանկացած անդամի։ Մենք էլ դիմեցինք Շավարշ Քոչարյանին։ Նա նշեց, թե ձեւական առումով վարչության նիստերի օրակարգում իրոք չի եղել նման հարց։ Դավիթ Վարդանյանն իրենց ուղղակի տեղյակ է պահել եւ ներկայացրել, թե ինչու է աննպատակահարմար համարում մեծամասնականով իր առաջադրվելը։ Հիմնական դրդապատճառն էլի «ԱրմենՏելն» էր։ Իրենք էլ կարծիքներ են փոխանակել, այսինքն՝ քննարկում եղել է, բայց դարձյալ ձեւական (ֆորմալ) առումով՝ այս հարցով ԱԺՄ վարչությունը չի որոշում կայացրել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930