Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ

Ապրիլ 21,1999 00:00
hyd

Մայրաքաղաքի փողոցներով «Դրո» (նաեւ՝ լատինատառ «Dro») հսկա մակագրությամբ բեռնատար մեքենաներ են երթեւեկում։ Ժամանակին ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չխնայեց ապացուցելու «Դրո» կառույցի հետ իր անհամատեղելիությունը։ Իսկ նշված մեքենաների տերերն ակնհայտորեն ջուրն են գցում այդ բոլոր ջանքերը, քանի որ մեքենաների առջեւի ապակու վրա էլ մեկ այլ մակագրություն կա՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (նույնիսկ հեռախոսահամար կա՝ 5-11-97)։ ՀՅԴ ԳՄ պատասխանատուներն այս «Դրո»-ների հետ էլ իրենց կապը կտրականապես ժխտեցին՝ հավաստիացնելով, որ այդ մեքենաներն իրենց չեն պատկանում։ Մնում է ենթադրել, որ «Դրո» մեքենաների հայտնությունը նախընտրական սադրանք է ու ՀՅԴ-ի թշնամիների ձեռքի գործը։ Կամ՝ գուցե իրադրության նո՞ր փոփոխություն է սպասվում։

ԱԶՆԻՎ ԱՐԱՐՔ

Agvan Vardanyan

Հեռուստատեսությամբ հաճախակի երեւալու հնարավորությամբ իր մրցակիցներին անհավասար պայմաններում չթողնելու ցանկությամբ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը քարոզարշավի ընթացքում չի վարի իր հեղինակային «Ով ով է» ամենշաբաթյա հաղորդումը։ Այդ ընթացքում նրան կփոխարինի լրագրող Կարինե Խոդիկյանը։

ՈՒՐԵՄՆ ՀԶՈՐ ՉԵՆ

Merujan Ter-Gulanyan

«Հզոր հայրենիք» կուսակցության մեջ տարակարծություններ կան« թե իրենց կազմակերպությունն, իրոք, հզոր է։ Ախալքալաքցիների այդ կազմակերպությունում տարակուսում են՝ եթե իրենք, իրոք, հզոր լինեին, ապա արդեն կուսակցության շարքերում կլիներ Մերուժան Տեր-Գուլանյանը՝ նույնպես ջավախքցի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930