Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ապրիլ 21,1999 00:00
evraxorhurd

Ինչպես բոլոր եվրոպական պետություններում, Հայաստանում էլ ստեղծվել է Եվրախորհրդի 50-րդ տարեդարձի տոնակատարությունները կազմակերպող Ազգային կոմիտե։ Մեզանում այն գլխավորում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«ԽԻՍՏ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻՑ ՄԵԿԸ»

David Shahnazaryan

Ընդդիմադիր լինելն անպայման ամեն ինչ մերժելը չէ։ Թերեւս այդ պնդման հաստատումն է, որ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում որպես դրական քայլ գնահատեց ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարությանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցելու որոշումը. «Իհարկե, պիտի գնար՝ ինչի մասին է խոսքը։ Ինչքա՞ն կարելի է մեկուսացված մնալ։ Սա արված խիստ սակավաթիվ դրական քայլերից մեկն է»։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԸՆԿԵՐԸ

parzabanum

«Որսապետություն» լրատվության առթիվ ուզում եմ իմ սիրելի թերթին հայտնել հետեւյալը. Երեւանի թիվ 4 հացի գործարանի տնօրեն, պատգամավորության թեկնածու Վարդգես Մաթեւոսյանը, որն իմ 30 տարվա բարեկամն է ու ընկերը, երբեք ածական անուն չի ունեցել եւ երբեք չի ձգտել ուրիշի ածական անունը «սեփականաշնորհել»։ Հասկանում ենք, որ նախընտրական պայքար է եւ նաեւ նման անազնիվ խաղերն են արդարացվում։ Բայց ուզում եմ հայտնել նաեւ, որ Վարդգեսը գլուխ գովան որսորդ չէ»,- «Առավոտին» հայտնեց ճանաչված լրագրող Վալերի Հարությունյանը։

ՄՈՒՀԱՄԵԴՆ Է ՄԻՇՏ ԳՆՈՒՄ ՍԱՐԻ ՄՈՏ

sar

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, «Միասնություն» դաշինքի ձեւավորումից հետո սկսել է Կարեն Դեմիրճյանին այցելել Ռազմիկ Դարբինյանը։ Հիշեցնենք, որ մսի կոմբինատի տնօրենը հայրն է ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930