Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱԲԱՅԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ

Ապրիլ 21,1999 00:00
Vahe Gabrielyan

Իր վերջին հայտարարության մեջ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը պնդել էր, թե այսօրվա Հայաստանում արդարությունը տկար եւ անօգնական է եւ, իր հաստատ համոզմամբ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն է պաշտպան կանգնելու դրան։

«Առավոտը» խնդրեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայն է, որ արդարությունն իր ղեկավարած երկրում տկար ու անօգնական է։ Հետեւեց այս պատասխանը. «Մենք ողջունում ենք բոլոր նրանց մասնակցությունը Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության ամրապնդման գործընթացին, ովքեր նման ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել»։

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ

dashnak

Չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից առաջ ժողովրդին ցնցելու ՀՅԴ ցանկությունն այնքան մեծ լինի, որ քարոզարշավը սկսի սենսացիոն քայլով՝ փոխելով կուսակցության «Մահ կամ ազատություն» հարյուրամյա կարգախոսը։ Դաշնակցական գաղտնապահ գործունեությանը հավատարիմ՝ նոր կարգախոսի բովանդակությունը առայժմ չի բացահայտվում։ Անկախ վերլուծաբանների կարծիքով, հնարավոր երկու տարբերակ կա. «Մահ կամ իշխանություն» (այս տարբերակի օգտին կպնդեն իշխանություն ստանալու վերաբերյալ կասկածներ ունեցող դաշնակցականները) եւ «Մահ կամ գինի լից» (անխուսափելի հաղթանակը նշել շտապող դաշնակցականների պնդմամբ)։

ՎԱՐՔ ՍՐԲՈՑ

hogevorakan

Չնայած Հռոմի Պապը միայն հուլիսին է Հայաստան ժամանելու, բայց արդեն ապրիլի 17-ին կառավարության նիստում վարչապետ Արմեն Դարբինյանը հավաքված հոգեւորականներին է նաեւ հանգամանալից ու երկար-բարակ հրահանգներ տվել, թե ով ինչ պիտի անի, ում դիմավորի եւ այլն։ Ըստ ամենայնի, սույնով պրն Դարբինյանը նաեւ ցանկացել է հոգեւորաց դասի մոտ էլ ցրել իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ համոզվածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930