Նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ վկայությունները բազմաթիվ են։ Այս մի դեպքում էլ՝ փաստացի քարոզչական բովանդակություն ունեցող բուկլետները ուղի՜ղ «Առավոտի» աշխատակիցներից մի քանիսի տներն էին բերել, որոնք թիվ 12 ընտրատարածքի ընտրողներն են։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հենց այժմ էր որոշել իր կենսագրությանը ծանոթացնել այս տարածքի բնակիչներին, իսկ «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Եգորյանի բուկլետում, որն, ի դեպ, շքեղությամբ զգալիորեն զիջում է տիկին Նարինեի բուկլետին, նաեւ նշված է, որ նա այս ընտրատարածքում առաջադրված թեկնածու է։ Գուցե ոմանք նշեն, թե այս խախտումները մանրուք են նույն տեղում առաջադրված Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) արածի համեմատ, որն արդեն իսկ կոնֆետ է բաժանել։ Գուցե այլ, ավելի արտառոց փաստեր եւս նշվեն։ Այնուամենայնիվ, տխուր է, որ ընտրական օրենսդրության վերաբերյալ բազմաթիվ սեմինարներ կազմակերպած, եւ օրինականության պահպանման մասին բազմիցս ճառած թեկնածուները գործնականում իրենք են օրինախախտ դառնում։
Որսապետություն
Թիվ 72 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վայոց ձորը, պատգամավորության թեկնածու է առաջադրված նաեւ Երեւանի հացի 4-րդ գործարանի տնօրեն Վարդգես Մաթեւոսյանը, որին Ալյուր Վարդգես են ասում։ Մերձավորների հետ հանդիպումների ժամանակ նա ասել է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանն իրեն առանձին-առանձին խոստովանել են, թե ոչ մեկի հետ այնքան հաճելի չէ որսի գնալը, որքան իր՝ Վարդգեսի։
Կարդացեք նաև
Սեփ. լր.