Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի հետքերով չգնացողները

Ապրիլ 20,1999 00:00
Sergey Badalyan

Ամիսներ առաջ ՀԿԿ Կենտկոմը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջելով ուսումնասիրել Էներգետիկայի անկախ հանձնաժողովի աշխատանքները։ «Առավոտը» փորձեց պարզել, թե կոմունիստների վերոհիշյալ պահանջը ի՞նչ ընթացք ունեցավ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն ասաց. «Ոչ մի արձագանք դատախազությունից չկա։ (…) Մարդիկ, երբ բողոքում են, ես, իհարկե, փորձում եմ պատասխանել, բայց իրականում այս իշխանություններից ոչ մի բան հնարավոր չի սպասել. ո՛չ էլեկտրաէներգիայի սակագները կիջեցնեն սրանք, ոչ հեռախոսավարձը, ո՛չ էլ գործ կհարուցեն։ (…) Այս սնանկ երկրում ոչ մի բան հնարավոր չի անել։ (…) Մենք սա շատ լավ հասկանում ենք եւ ասում ենք՝ ելքը միայն արմատապես ամբողջ համակարգի փոփոխության մեջ է, այսպես Հայաստանը ոչնչանալու է։ Մենք ծիծաղում ենք, երբ որ արշակսադոյանները ոչնչացնում էին այս երկիրը, այսօր էլ փորձում են միավորներ վաստակել ժողովրդի միամտությունն օգտագործելով՝ սա քայլ չէ։ Մենք այդ քայլն արեցինք (դատախազություն դիմելը- Մ. Ե.) միայն օրինականության սնանկությունը ցույց տալու համար։ Մենք գիտենք, որ դատախազությունը ոչ մի բան չի կարող անել»։

Վերջում հիշեցնենք, որ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու օրը ընկեր Բադալյանը խորհրդարանում չի եղել եւ, հասկանալի է, չի քվեարկել, ոչ կողմ, ոչ դեմ։ Երբ այս մասին հարցրինք, ընկեր Բադալյանն ասաց, թե այդ օրն ինքը արտասահմանում է եղել։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930