Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵՐՍԵՍ-ԴՈՒՐՍԵՍ

Ապրիլ 20,1999 00:00
aim

Խորհրդարանական ֆոլկլորը նոր բարձունքներ է նվաճում։ Պատգամավորներն արձանագրում են, որ ԱԻՄ խմբակցությունը խորհրդարան է եկել երեք հոգով՝ Հայրիկյան Պարույր, Զեյնալվանդյան Ներսես, Զաքարյան Դուրսես (խոսքը Արամազդ Զաքարյանի մասին է, որը դուրս է մնացել «Միասնություն» դաշինքից)։ Խորհրդարանական որոշ տեսաբաններ էլ այն կարծիքին են, որ վերջապես «Միասնության» ընտրացուցակը սկսեց մաքրվել։

ՅԱՎԼԻՆՍԿԻՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Edvard Egoryan

Մոսկվայից վերադարձել է «Հայրենիք» պատգամավորական խմբի պատվիրակությունը՝ Էդվարդ Եգորյանի գլխավորությամբ։ Վերջինս «Առավոտին» հայտնեց, որ քննարկվել են միջկուսակցական համագործակցության պայմանագրին վերաբերող հարցեր եւ, ընդհանրապես, համագործակցության տեխնիկան։ Գրիգորի Յավլինսկին Հայաստան կայցելի մեր խորհրդարանական ընտրություններից հետո։

ՕՐԱԿԱՆ 50 ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ

Վատիկանի Սիքստինյան սրահում մինչեւ հուլիսի 16-ը շարունակվելու է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ կազմակերպված Հռոմ-Հայաստան ցուցահանդեսը: Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում հայտնեցին, որ ըստ իտալական մամուլի յուրաքանչյուր օր այստեղ լինում է շուրջ 50 հազար այցելու, իսկ սբ. Զատիկի տոնին նրանց քանակը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 100 հազարի սահմանին: Վկայակոչելով իտալական մամուլի մեկ այլ հրապարակում, նախարարությունում ասացին, որ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը ցուցադրված 500 նմուշներից, որպես ժամանակի բարձր քաղաքակրթության վառ ապացույց, հատկապես առանձնացրել է 3-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930