Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ց

Ապրիլ 20,1999 00:00
tokos

Հայաստանի բանկերի գերակշիռ մեծամասնությունը մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը դադարեցրել են վարկեր տրամադրելը։ Իսկ այն բանկերը, որոնք շարունակում են, ասենք, ամսական նախկին 2,5%-ի փոխարեն՝ 4%-ով են վարկ տրամադրում։

ԱՍԱ՛, ԸՆԿԵՐԴ ՈՎ է…

Derenik Margaryan

Վերջերս փոստի եւ հեռահաղորդակցության փոխնախարար նշանակված Դերենիկ Մարգարյանը, բացի ժամանակին Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումը գլխավորելուց եւ Սյունիքի հարցերով պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմին անդամակցելուց՝ նաեւ Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովի ընկերն է։

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ

Hovik Abrahamyan

Բացառիկ հաջողության է հասել Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը։ Չար լեզուները պնդում են, որ նա կարողացել է Կարլեն Միքայելյանին նշանակել տալ գյուղատնտեսության փոխնախարար, որը պատգամավոր է Մասիսից։ Իսկ ո՞րն է Աբրահամյանի օգուտը, կհարցնի ընթերցողը։ Այն, որ Կարլեն Միքայելյանը կհանի թեկնածությունը ու չի քվեարկվի իր եղբոր՝ Հենրիկի ընտրատարածքում։

ՅՈՒԴԱՇԿԻՆԸ ԴՈ՛Ւ ԵՍ

Sargis Asatryan

-Ձեզ ասե՞լ են, որ Վալենտին Յուդաշկինին նման եք։

Այս հարցն «Առավոտը» տվեց Երիտասարդական կուսակցության առաջնորդ Սարգիս Ասատրյանին։

-Եթե դուք ինձ մյուս անգամ էլ այդպես վիրավորեք, ես ձեր թերթը փակել կտամ։

Յուդաշկինը արվամոլ է։ Եթե «Առավոտի» վաղվա համարը լույս չտեսնի, մեղավորը Սարգիսն է։ Ասատրյա՛ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930