Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱՅԻ ՀՈԳՈՒ ՑԱՎԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 17,1999 00:00
cexaspanutyun

Ապրիլի 10-ին Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարը Երեւանում խորհուրդ տվեց Հայաստանի ղեկավարներին առայժմ չբարձրացնել ցեղասպանության հարցը, որովհետեւ համաշխարհային հանրության առջեւ դրված են ավելի կարեւոր խնդիրներ։

Իսկ եթե թուրքերը գազանաբար կոտորած լինեին իտալացիների 50 տոկոսին ու մնացածին էլ քշեին Սահարայի անապատներ, թողնելով Սարդինիա կղզում մի բուռ իտալացիների եւ զավթած Իտալիան բնակեցնեին թուրքերով, որոնք ավերած լինեին հին հռոմեական հուշարձանները եւ տեղը մզկիթներ կառուցած լինեին, ապա պրն փոխնախարարը անշուշտ իր մտածելակերպը կփոխեր։

Մինչեւ անկախությունը մեզ խորհուրդ էին տալիս կամ թելադրում, գոնե միայն ռուսները, իսկ հիմա աշխարհի ցանկացած երկիր մեր ղեկավարներին խելք է սովորեցնում կամ թելադրում իր ցանկությունը։

Ի զարմանք մեր ժողովրդի, Հայաստանի կառավարությունը, ընդունելով նախկին նախագահի խորհրդատու, թուրքերի ագենտ պրն Ժիրայր Լիպարիտյանի՝ Անգլիայից ընդօրինակած լոզունգը՝ «Հայաստանը չունի մշտական բարեկամներ կամ թշնամիներ», հեռանում են մեր մշտական բարեկամ Ռուսաստանից, առանց մտածելու, որ մեր փոքր ու թույլ Հայաստանը առանց հզոր, մշտական բարեկամի չի կարող իր գոյությունը պաշտպանել։

Թող չսխալվի պրն Քոչարյանը եւ ապրիլի 24-ին չգնա մասնակցելու ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարությանը՝ համարելով եղեռնի հիշատակը երկրորդական, ինչը խորհուրդ է տվել իտալացին։

ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Տպագրելով այս նամակը, արձանագրում ենք, որ նման մտածելակերպն առայժմ գերիշխող է մեր հասարակության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930