Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱԽԸ ՉԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ապրիլ 17,1999 00:00
Shoger Matevosyan

Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք ժողովուրդը, Դաշնակցությունը ու անձամբ Վահան Հովհաննիսյանը բարոյական ճնշում չե՞ն գործադրել «Շամիրամի» վրա՝ որպեսզի այս կուսակցությունը նույնպես բոյկոտի ընտրությունները, այդ կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանն ուղարկեց գրավոր տեքստ.

Որ հատկանիշներն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ «Շամիրամի» վրա։

1. Ինտելեկտ եւ հումոր

2. Հայերեն լեզվամտածողություն

3. Հայոց պատմությունն իմանալու եւ մեկնաբանելու տրամաբանություն

4. Կյանքում որեւէ ձեռնարկ տեսանելի արդյունքի հասցրած

5. Զերծ նարցիսիզմից, թերարժեքության եւ գերարժեքության բարդույթներից, հիշողության կորստի (ամնեզիայի) բոլոր տեսակներից, սադոմազոխիստական հակումներից եւ փրկչամետ նկրտումներից։

Հ. Գ. Ի տարբերություն «Շամիրամի» սինդրոմով տառապող կուսակցությունների, «Շամիրամը» (առանց սինդրոմի) հակված է համագործակցել բարձրահասակ, քաղաքականապես գրագետ եւ բարեկիրթ քաղաքական ուժերի հետ։

Ծանուցում՝ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա «Շամիրամը» հանձն է առնում ճնշումով տառապող բոլոր քաղաքական ուժերի հիվանդության ախտորոշման եւ կարգավորման գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930