«Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանն ասուլիսում հայտարարել էր, թե ԱԻՄ-ականները ստորագրություններ են հավաքել Հրանտ Բագրատյանի կուսակցության համար։ Այս լուրը ճշտելու՝ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ԱԻՄ-ի քաղաքական բաժնի պատասխանատու Ռուբեն Վարդանյանն ասաց. «Հնարավոր է, որ ԱԻՄ-ականներն իրենց ընկերներին տեղերում օգնեին ստորագրահավաքի ժամանակ։ Մենք, որպես քրիստոնեավարներ, օգնության հարցերում չենք արգելում ԱԻՄ-ականներին, մանավանդ, որ կողմնակից ենք ժողովրդին լայն ընտրության հնարավորության ընձեռմանը։ ԱԻՄ-ն այնքան ընդգրկուն է, որ մեր խնդիրը նրանց վերահսկելը չէ։ Ուստի հնարավոր է, որ ոչ միայն «Ազատությանն» են օգնել, այլ որոշ այլ կուսակցությունների եւս, որոնց նկատմամբ դրական վերաբերմունք ունենք»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների համար թեկնածուներին եւ կուսակցություններին ԿԸՀ-ի սահմանած կարգով անվճար տրամադրում են անհրաժեշտ տարածքներ։ Արգելվում է պատմամշակութային շինությունները եւ դրանց հարող տարածքները վերոնշյալ նպատակներով տրամադրելը»։
Կարդացեք նաև
Քանի որ, ըստ Ռոքուել Քենտի, Հայաստանն ամբողջությամբ թանգարան է բաց երկնքի տակ, ուստի պատգամավորության թեկնածուների քարոզչական հնարավորությունները հավասարվում են զրոյի։