Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Բեզիրջյանը

Ապրիլ 17,1999 00:00
Bezirjyan

ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի պնդմամբ, հինգշաբթի ուշ երեկոյան ռամկավարները հետ վերցրեցին ԿԸՀ ներկայացված իրենց ստորագրությունների մի մասը՝ այդպիսով զիջելով Դաշնակցությանը 5-րդ տեղը ընտրական հանձնաժողովներում: Եթե դա ճիշտ է, ուրեմն, մենք գործ ունենք երկու ավանդական կուսակցությունների ողջունելի համագործակցության հետ: Եթե սուտ է, ուրեմն ՀՀՇ-ական Բեզիրջյանը կատարում է Դաշնակցության պատվերը՝ ռամկավարներին վարկաբեկելու ուղղությամբ: Գուցե պրն Բեզիրջյանը նո՞ւյնպես, Արտաշես Թումանյանի նման, այս 10 տարվա ընթացքում ՀՅԴ չբացահայտված համակիր էր:

Սամվել Բաբայանը

Samvel Babayan

Մեր գեներալները մի կողմից ձգտում են ակտիվ դեր խաղալ առաջիկա ընտրություններում եւ ընդհանրապես քաղաքական պայքարի մեջ, մյուս կողմից՝ պահանջում են, որ, հարգելով իրենց ռազմական վաստակը, ոչ ոք չհամարձակվի մեկնաբանել իրենց քաղաքական հայտարարությունները: Անսալով այդ կոչին՝ առանց մեկնաբանությունների մեջ ենք բերում «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման վերծանությունից մի հատված. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, թե Սամվել Բաբայանը լավ ձիու վրա չի դրել խաղագումարը. սրա՞ն ինչպես է վերաբերվում: Պատասխանն այսպիսին է. «Ես մի թուլություն ունեմ, սիրում եմ անպաշտպաններին, թույլերին ու տկարներին, մի խոսքով նրանց, ում իրավունքները ոտնահարվել են, նրանք միշտ էլ աջակցության կարիք ունեն»:

Արամազդ Զաքարյանը

Aramazd Zaqaryan

Ճիշտ էր ասում Նադիր շահը «Ալմաստ» համանուն օպերայից. մեկ անգամ դավաճանածն այլեւս ոչ մեկի վստահությունը չի կարող վայելել: Հիշում եք, Ալմաստը «գցեց» Թաթուլին եւ հայերին՝ հոգուտ Նադիր շահի: Վերջինս էլ՝ վստահ լինելով, որ վաղ թե ուշ իրեն էլ «կգցի», Ալմաստի հետ վարվեց այնպես, ինչպես որ սույն կինը արժանի էր: Ճիշտ նույն ձեւով վարվեցին երկրապահները Ալյոշայի /Արամազդի/ հետ: Եթե նա մի անգամ «գցեց» Պարույր Հայրիկյանին, որին նա ոտից գլուխ պարտական է իր՝ քաղաքական դեմք դառնալու համար, ապա ինչո՞ւ նույնը չի անի երկրապահների հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930