Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՌԱԿ-ը շուրջ 300 հազար ստորագրություն էր ներկայացրել, բայց հետո ԿԸՀ-ից մատյանները դուրս էին հանել եւ իրենց ստորագրությունների թիվը 190 հազար 562 հայտարարել՝ իրենց տեղը ԿԸՀ-ում, այսպիսով, ՀՅԴ-ին «զիջելով»։ Այս ամենը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ՀՌԱԿ վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հիշեցրեց «Առավոտի» ապրիլի 15-ի համարում հրապարակված իր հարցազրույցը, որը ստորագրությունները ԿԸՀ ներկայացնելուց 20 ժամ առաջ էր արվել։ Այստեղ նշված էր. «Այսօրվա դրությամբ մենք ձեռքի տակ ունենք 150 հազար ստորագրություն»։
ՈՒՐԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ
Օրերս վարչապետ Արմեն Դարբինյանն ասել էր, թե չի ցանկանա, որ Արա Սահակյանը երբեւէ վերին շնչառական ուղիների հիվանդություն ունենա։ Այս առումով ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց. «Դա համարում եմ անձնական վիրավորանք, որն արտաբերելն անվայել է հասարակական, պետական այդպիսի դիրք զբաղեցնող մարդուն։ Զարմանալի է, որ հրապարակախոսական այդ հնարը (խոսքը ամնեզիայի մասին է), որ ես կիրառել էի, թույլ չի տվել նրան ամբողջ խորությամբ ընկալել ուրացողության կլինիկան։ Նույն հաջողությամբ նա կարող է Քամյուի «Ժանտախտը» վեպի վերնագրից դատել, որ ստեղծագործությունը վերաբերում է ժանտախտին՝ իբրեւ սուր համաճարակային հիվանդության»։
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ
Կարդացեք նաև
Օրերս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը դիմել է ԿԸՀ-ին, որպեսզի ստորագրահավաքի լրացուցիչ պաշտոնաթերթեր ստանա։ Երբ մերժել են՝ ասելով, թե օրենքով ժամկետներ են նախատեսված, Արտաշես Գեղամյանը համառել է, թե՝ «գոնե ընկերական տվեք»։