Երեկ՝ ժամը 18-ին Երեւանի Նորքի զանգվածի շտապօգնության հիվանդանոցում մահացավ 20-ամյա Ստեփան Գեւորգյանը։ Դասալքության եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմադրելու համար Ստեփան Գեւորգյանը դատապարտվել էր ութ տարի ազատազրկման։ Վեց ամիս նա գտնվում էր Նուբարաշենի գաղութում, ապրիլի 4-ին նրան տեղափոխել են Արթիկի գաղութ։ Ապրիլի 6-ին Երեւանում բնակվող նրա մորը կանչել են Արթիկ, որդին անգիտակից վիճակում էր, մոր պատմելով որդու ողնաշարի վրա ծակոտկեններ կային։ Ապրիլի 8-ին Ս. Գեւորգյանին տեղափոխել են Երեւան, շտապօգնության հիվանդանոց։ Մայրը դիմել է դատախազություն եւ ռազմական ոստիկանություն։ Խոշտանգումների ենթարկված Ս. Գեւորգյանը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ