Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 16,1999 00:00
Shavarsh Qocharyan

«Շատ միամիտ պիտի լինեին ենթադրելու համար, որ Արշակ Սադոյանի բերանը կարող են պաշտոնով փակել»,- վարչապետի եւ էներգետիկայի նախարարի առաջարկների առնչությամբ ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը։ «Առավոտի» այն հարցին, թե իսկ ինչով կարելի է փակել, պատասխանեց. «Եթե նա մի բանում համոզված է՝ ոչ մի բանով, փորձ ունենք»։ Եվ խոստովանեց, որ Սադոյանի բերանը փակել չի հաջողվում նաեւ ԱԺՄ-ականներին։ Հետաքրքիր է, եղե՞լ է մի դեպք, երբ պրն Սադոյանը որեւէ բանում համոզված չէր։

ՎԱՏ ԼՈՒՐ

Galust Sahakyan

«Ինձ թվում է, որ Սամվել Բաբայանն ավելի մեծ անելիքներ ունի Ղարաբաղում եւ, ընդհանուր առմամբ, հարկ չկա այդքան մտահոգ լինեն Ղարաբաղի պաշտոնյաներն այստեղի ընտրությունների համար»,- ԱԺ «Երկրապահ» խմբի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանի այս տեսակետը «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի վերաբերյալ, որ ազդարարվեց ճեպազրույցում, մեջբերում ենք բառացի, քանի որ այս գործիչն իր խոսքերից հրաժարվելու սովորություն ունի։ Եվ դա վատ է։

Բացի այդ, մեզ թվում է, որ խորհրդարանական ընտրություններին չպիտի խառնվեն նաեւ Հայաստանի պաշտոնյաները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930