– Էդ դո՞ւք էիք գրել, որ ես քաղաքի տղա չեմ,- հետաքրքրվեց Դավիթ Զադոյանը։ Իսկապես, մենք էինք գրել, սակայն ընդամենը գրանցել էինք նրա եւ հացադուլավոր բանվորների երկխոսությունը։ Քիչ հետո պարոն Զադոյանն ասաց, թե ինքը շատ էլ հպարտ է, որ գյուղացու տղա է։
Կառավարություն-հացադուլավորներ հանդիպման երկրորդ արարի մասին՝ 2-րդ էջում։
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՄԱԿԻՐ Է ՀՅԴ-ԻՆ, ԲԱՅՑ ԱՅԼՈՑ ԵՎՍ ՀԱՄԱԿՐՈՒՄ Է
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցերին ի պատասխան, թե անկուսակցական լինելով հանդերձ, այժմ ՀՅԴ-ն համակի՞ր է եւ կարո՞ղ է որոշակի թվական նշել, երբ կողմնորոշվեց դեպի այդ կուսակցությունը, նախագահի խորհրդական, ՀՅԴ ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտաշես Թումանյանն ասաց. «Եթե «համակիր» արտահայտությանը կարգավիճակ եք տալիս, ուրեմն՝ այն պահից, երբ ազգանունս հայտնվել է։ Եթե համակրանքի մասին ընդհանրապես խոսենք՝ ես այլ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ էլ լուրջ համակրանք ունեմ եւ մտքումս ցավում եմ նրանց հաջողության համար։ Ես ֆորմալացրել եմ այդ խնդիրը եւ այստեղ հայտնվել։ Իհարկե, համակիր եմ այդ իմաստով»։
Արտաշես Թումանյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։
ՀՀՇ-Ն ԷԼԻ ԶԱՎԱԿ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
«Մենք նախաձեռնել ենք քաղաքական նոր ուժի ստեղծում, թե դա ինչ ձեւ կունենա՝ մոտակա ժամանակներս պարզ կլինի»,- ճեպազրույցում հայտարարեց ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարապետ Ռուբինյանը։ Առայժմ որոշված չէ ոչ միայն ձեւը, այլ քաղաքական այդ ուժի անունը եւս։
ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 17-ին լրանում է Շահումյանի ազատագրական պայքարի առաջնորդ Շահեն Մեղրյանի զոհվելու 6-րդ տարին։
«Առավոտի» լուսանկարչական բացառիկ ռեպորտաժը՝ 11-րդ էջում։