Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ փախա

Ապրիլ 15,1999 00:00
paxust

Ստորեւ տպագրվող նամակի հեղինակը մարտի 23-ից առ այսօր փախուստի մեջ է գտնվում։

Իմ անձի նկատմամբ բոլոր օրենքները խախտվում են, հետապնդում են իմ եղբորը, անօրինական բռնագրավել են եղբորս ավտոմեքենան, խուզարկել բնակարանը, մոտ 2 ամիս անցկացրել ստուգումներ 6-րդ վարչության, դատախազության եւ հարկային տեսչության հետ համատեղ։ Ես նյութական պատասխանատու անձ չեմ, ոչ մի փաստաթղթի տակ չունեմ ստորագրություն, ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել «Ն. Սաֆարյանի անվան անհատական Արեւշատի գինու գործարանում»։

Բացի դա, գործարանը վաճառված է, ունի նոր սեփականատերեր, ես դատարանին ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը՝ հաստատված պետնոտարի, պետռեգիստրի եւ Ինվենտբյուրոյի կողմից, դատարանը այս փաստերը քննության առարկա չդարձրեց, որպեսզի ճշտվի՝ գործարանը սեփակա՞ն է, թե՞ պետական եւ ո՞վ է գործարանի տերը։ Ես դատարանին տվել եմ գրավոր ցուցմունքներ, որտեղ նշել եմ փաստեր, բայց դատարանը ոչ մի փաստ քննության առարկա չի դարձնում, փոխարենը ինձ մեղադրում են պետական միջոցների յուրացման մեջ, դա այն դեպքում, երբ չկա մի մարդ, որ ցուցմունք տա, որ ես ինչ-որ բան եմ վաճառել կամ գումար եմ վերցրել։ Գործարանի սեփականատերը ոչ մի պարտք ու պահանջ չունի իմ նկատմամբ։ Խնդրում եմ ձեր հսկողությունը սահմանեք այս գործի վրա եւ պարզեք իմ անմեղությունը, ես ստիպված թաքնվում եմ այս անօրինականություններից։ Հանրապետությունից կբացակայեմ այնքան ժամանակ, մինչեւ այս հարցի լուծումը ճշտվի։

ՎԱՉԱԳԱՆ ԴԱԴԱՅԱՆ

24.03.1999 թ.

Մենք երբեւիցե կանդրադառնանք Արմավիրի առաջին ատյանում (դատավոր՝ Լեւոն Արազյան, դատախազ՝ Վարդգես Գեւորգյան) չավարտված դատաքննությանը՝ կապված Արարատի մարզի Արտաշատի, Արեւշատի գինու գործարանի գործադիր տնօրեն Մամբրե Թառոյանի, պահեստապետ Գարեգին Ղամբարյանի, գլխավոր հաշվապահ Ռուդոլֆ Բադալյանի եւ Վաչագան Դադայանի դեմ հարուցված քր. գործի հետ։ 5 հատորանոց քր. գործն «ավարտվեց» պետ. մեղադրողի համար միայն, որն իր ճառն ավարտեց 3 րոպե 27 վայրկյանում՝ սահմանելով Գինեսյան ռեկորդ՝ պահանջելով 11 տարի ազատազրկում՝ Պելեի համար։ Արեշի Պելեի գնահատականն այդ գործի վերաբերյալ այսպիսին էր. «1 գրամ կշռող ձիթապտուղը ինչքան էլ սեղմես՝ 2 գրամ ձիթայուղ դուրս չի գա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930