Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ՕՏԱՐ

Ապրիլ 15,1999 00:00

Երեկ ասուլիս էր հրավիրել ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը, որտեղ փորձեց պարզաբանել «Միասնության» դաշինքից իր դուրս մնալու շուրջ բազմազան լուրերը։ Նա այդ ցուցակում 25-րդն էր, բայց նաեւ մեծամասնական ընտրահամակարգով էր թեկնածու առաջադրվել թիվ 74 ընտրատարածքում, որտեղ դաշինքն ուներ 2 այլ թեկնածուներ։ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն էլ Արամազդ Զաքարյանին առաջարկել էր հանել իր թեկնածությունը՝ հիշեցնելով, որ ցուցակում իրեն «անցողիկ տեղ» է հատկացված։ Կամ համամասնականում, կամ մեծամասնականում երկընտրանքից Արամազդ Զաքարյանը երկրորդն էր ընտրել, բայց որեւէ մեկից վիրավորված չէր։ Մտադիր չէր նաեւ «Երկրապահ» խմբի հետ իր կապերը խզել։

Արամազդ Զաքարյանը հերքեց «Օրագրի» հրապարակումը, թե Վազգեն Սարգսյանի աջակցությունը կորցնելուց հետո ինքն այժմ վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը։ Եվ թերթի «Նա այլեւս Սերժի մարդն է» վերնագրին հակադարձելով՝ ասաց. «Արամազդ Զաքարյանը մեր ժողովրդի ներկայացուցիչն է եւ ծառայում է ժողովրդին իր հնարավորությունների չափով։ Նա որեւէ մեկի մարդը չէ եւ չի կարող լինել (բա իր կնո՞ջ- Ա. Ի.)։ Ես Սերժ Սարգսյանի հետ անձնական որեւէ կապ չունեմ մինչ այս պահը։ Բացարձակապես»։

Այս ամենն իհարկե շատ լավ է, բայց թույլ տանք մի փոքրիկ դիտողություն անել պրն Զաքարյանին։ Հիշում ենք, որ նա ԱԻՄ-ի ցուցակում 2-րդն էր եւ Պարույր Հայրիկյանի դպրոցն է անցել, բայց վաղուց ժամանակն է, որ նա ձերբազատվի իր մասին երրորդ դեմքով խոսելու նաեւ ԱԻՄ-ական սովորությունից։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930