Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ՞Ց

Ապրիլ 15,1999 00:00
opera

ՆԳՆ Հրշեջ վարչության ստուգումների համաձայն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ամիսներ առաջ բռնկված հրդեհի վնասները կազմել են 700.000 դրամ։ Ըստ մեր աղբյուրների, իրավապահ մարմինները ստիպել են, որպեսզի այդ գումարը Տիգրան Լեւոնյանը վճարի իր գրպանից։ Հետո էլ ասում են, թե մեր իրավապահ մարմինները խելոք չեն. կա՛մ նրանք տեղյակ էին Լեւոնյանի գրպանի պարունակությանը, կա՛մ խուսափում են պետբյուջեին վնասներ հասցնելուց։

ԴԵ ԶԱՐԿԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

zark

Թիվ 74 ընտրատարածքում քվեարկվող թեկնածու «Ագրոբանկի» Տավուշի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մելիքյանն աշխատանքից ազատել է տվել իր մրցակից, ԱԺ պատգամավոր Վարդան Պետրոսյանի հորեղբորը։ Բանն այն է, որ Գագիկ Մելիքյանը Այգեպարի ծխախոտի ֆերմանտացիոն գործարանի բաժնետերերից է, որտեղ Վարդան Պետրոսյանի հորեղբայրը պահակ էր աշխատում։

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՁԵՐ, ԸՆԿԵՐ ՎԱՀԱ՞ՆՆ Է ՏՎԵԼ

dhol

Դաշնակցական գործիչներից մեկն «Առավոտին» ասաց. «Հայտնի չէ, թե ինչով կավարտվեն ընտրությունները մեզ համար, բայց կսկսվեն դհոլ-զուռնով։ Ապրիլի 25-ին կամ 26-ին նախատեսում ենք մի հանդիսություն անցկացնել, որտեղ երաժշտություն կլինի»:

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Xosrov Harutyunyan

Էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը դեմ քվեարկելուց հետո քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե Խոսրով Հարությունյանի համար կամ նոր Սահմանադրական դատարան կստեղծվի, կամ էլ՝ մի 8 ամիս հետո նա կդառնա ԱԺ նախագահ կամ վարչապետ Կարեն Դեմիրճյանի խորհրդականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930