Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

Ապրիլ 14,1999 00:00
Davit Vardanyan

Նաեւ մեծամասնական ընտրահամակարգով առաջադրվելու համար

Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն «Առավոտին» այսպես ներկայացրեց մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր՝ իր չառաջադրվելու դրդապատճառները։

«ԱԺՄ վարչությունում այս հարցը քննարկվել էր եւ միայն Վազգեն Մանուկյանն էր ազատվել մեծամասնականով առաջադրվելուց։ Իմ ցանկությունն էր՝ առաջադրվելու դեպքում ուժերս փորձել կամ Աջափնյակում կամ Շիլաչիում, քանի որ հորս տունն այնտեղ է։ Վարչությունն ավելի պնդում էր, որ ես առաջադրվեմ այնտեղ, որտեղ ուժեղ կազմակերպություններ ունենք, ասենք՝ Զեյթունում կամ Հարավ Արեւմտյան զանգվածում։

Ի վերջո, տեսա, որ եթե մեծամասնական ընտրապայքարի մեջ մտնեմ՝ «ԱրմենՏելի» գործը չեմ հասցնի։ Հնարավոր չէ միաժամանակ երկու ձմերուկ բռնել։ Բավական առաջ ենք գնացել, խորացել, պիկին ենք հասել։ Եվ հնարավոր չէր դա սառեցնել մինչեւ ես ընտրվեի՝ հետո շարունակեի։

Դրա համար էլ վարչությունում առաջադրեցի այդ հարցը, որ որոշեն՝ կամ մեկով եմ զբաղվում, կամ մյուսով։ Քննարկեցինք ու որոշեցինք, քանի որ «ԱրմենՏելը» հասարակական հնչեղություն ունի եւ, ի վերջո, պիտի հասցվի մինչ հունիսի 3-ը, իսկ դա համընկնում է ընտրարշավի ժամկետների հետ՝ ես չեմ առաջադրվի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930