Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 14,1999 00:00
glxacav

Կյանքը ցույց է տվել, որ գոյություն ունի ընտրության 3 տարբերակ. կամովի, ստիպովի, ձայն առնովի։ Առաջինը դուրս է եկել գործածությունից։ Երկրորդը՝ գլխացավանք է, ուստի ամենաանցավն ու հուսալին ձայն առնովին է։ Հենց այդպես էլ անում էին գրեթե բոլոր «ազնիվ» թեկնածուները մինչեւ Արշակ Սադոյանի ելույթը, ուր նա առաջարկում էր ժողովրդին վերցնել, ինչ տալիս են, բայց հետո քվեարկել ըստ խղճի։ Այդ մտավախությունից դրդված թեկնածուները մշակեցին 4-րդ տարբերակը՝ «բարեգործական»։ Թեկնածուներից մեկը արտասահմանյան կոշիկներ է բաժանել, ավելի ճիշտ կոշիկների «թայերը»՝ խոստանալով, որ մյուս «թայերը» բնակչությունը կստանա այն ժամանակ, երբ ընտրի տվյալ գործչին։ Հաճելի է, երբ շուկայական հարաբերություններն այդքան խորն են մտնում ընտրական պրոցեսի մեջ։ Ինչպես կասեր Ռոնալդ Ռեյգանը՝ «դավերյայ, նո՝ պրավերյայ»։

ՎԱՏ ԼՈՒՐ

datavor

«Դատարանների մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածը, թվում է, թե կարգուկանոն կմտցներ դատական համակարգում՝ կանխելով մեր դատավորներին դատական նիստերին թափանցիկ տրիկոներով, «Ադիդաս», «Ռիբոկ» հանրահայտ այլ ֆիրմաների մարզաշապիկ-մարզակոշիկներով ներկայանալուց։ Այդ հոդվածով նախատեսված էր, որ դատավորը մասնակցում է դատական նիստին «սահմանված ձեւի պատմուճանով (թիկնոցով)», որն, ի դեպ, հաշվի առնելով մեր անկաշառ դատավորների ծանր նյութական վիճակը, տրվում է անվճար։

Մեր տեղեկություններով՝ պատմուճանները (որոնց արժեքը կազմել է մինչեւ 50 դոլար) տրվել են մեր սիրասուն դատավորներին, սակայն նրանք շարունակում են դրանք համառորեն չկրել՝ գերադասելով սեփական տրիկոներն ու ջինսե տաբատները։ Դատավորների մի մասը դրանք պահում է չհրկիզվող պահարաններում՝ հավանաբար, պահելով դրանք հասարակական հնչեղություն ունեցող պրոցեսների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930