Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆՎԵ՞Ց, ԹԵ՞ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Ապրիլ 14,1999 00:00
Xosrov Harutyunyan

Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը չի ընդունվել։ Քվեարկության արդյունքներն էին՝ 88 «կողմ», 4 «դեմ», 5 «ձեռնպահ»։ ԱԺ նախագահը պնդում էր, թե 96 ձայնով պիտի ընդունվեր, քանզի բյուջեի եկամուտներն է նվազեցնում։ Մինչդեռ կառավարությունը երկրորդ ընթերցումից առաջ բյուջեում փոփոխությունների օրենքով պահանջվող նախագիծը չէր ներկայացրել։ Եվ Էդվարդ Եգորյանը պնդում էր, որ օրենքն ընդունվել է։ «Եթե նախագահը սահմանված ժամկետում չստորագրի այս օրենքը կամ վետո չդնի՝ մենք հավանաբար կդիմենք Սահմանադրական դատարան»,- «Առավոտին» ասաց նա։

Այս երկակի վիճակի մեղավորների մասին կարդացեք 4-րդ էջում։

ԿԱՄՐՋԻ ՏԱԿ ՆՍՏՈՂԸ

Kamurj

Հին վարպետներն իրենց կառուցած կամրջի փորձարկման ժամանակ հարազատներով գալիս նստում էին կամրջի տակ։ Այս ավանդույթը հիմա խորհրդանշական իմաստ ունի, սակայն Դավիթաշենի կամրջի հեղինակներից Սեյոն Բաղդասարյանն այնքան է հավատում կամրջի ամրությանը, որ պատրաստ է այս տարվա դեկտեմբերին, կամրջի շահագործումից առաջ նստել նրա տակ։

Դավիթաշենի կամրջի շինարարության մասին կարդացեք 3-րդ էջում։

ԶԱԴՈՅԱՆ ԴԱՎԻԹԸ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ ՉԷ

Davit Zadoyan

«Շինուժ»-ի աշխատավարձ չստացած տարեց բանվորներից մեկը դիմելով վարչապետ Արմեն Դարբինյանին ուղեկցող տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանին, հարցրեց. «Տղա ջան, դու քաղաքի տղա՞ ես»։ «Ոչ»,- ժպտաց նախարարը։ «Ափսոս, որ քաղաքի տղա լինեիր, կհիշեիր, թե ոնց էին գերմանացի գերիներն աշխատում։ Մենք դրանցից ծանր օրի ենք»։

Վարչապետը խոսեց բանվորների հետ, այս մասին կարդացեք 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930