Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղավոր է գազատա՞րը

Ապրիլ 13,1999 00:00
Avetiq Ishxanyan

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը, փաստաբաններ Ա. Կիվիրյանը եւ Լ. Սահակյանը երեկ ցանկություն էին հայտնել հանդիպել լրագրողների հետ, կապված 1998 թ. դեկտեմբերի 3-ին Ջերմուկում մոր եւ մանկան առողջարանում գազի կուտակման հետեւանքով տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած դատաքննության ընթացքի հետ։

Ա. Իշխանյանի գնահատմամբ «անօրինականություն է կատարվել կոնկրետ անձի՝ Կարապետ Եղոյանի նկատմամբ»։ Ի դեպ, իրենք փաստարկներ եւ առարկություններ են ներկայացրել դատախազություն, որտեղից մինչեւ օրս պատասխան չի եկել։

Փաստաբան Ա. Կիվիրյանը, որը Կ. Եղոյանի շահերն է ներկայացնում դատարանում, տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն անմեղ մեղավոր է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատել է «Վայոց ձոր» ԳՏՄ-ում, որպես վթարավերականգնման ծառայության Ջերմուկի տեղամասի պետ, որը «պաշտոնական դիրքը հակառակ ծառայության շահերի դիտավորյալ օգտագործելով՝ … գազատարն անօրինակ գործարկելու … ղեկավարությանն հաճոյանալու անձնական շահագրգռվածությամբ, առանց գազատարը փորձարկելու եւ դրա անխափան աշխատանքի մեջ համոզվելու, Վայոց ձոր-ԳՏՄ-ի պետ Գագիկ Ստեփանյանին կեղծ տեղեկություններ է հաղորդել, որ գազատարը պահում է համապատասխան ճնշում»։

Ըստ փաստաբանի, վնասված են եղել խողովակները, որոնք բազմաթիվ անցքեր են ունեցել։ Եվ ճնշման տակ էլ բացված գազը դուրս է եկել անցքերից, անցել անմիջական հարեւանությամբ՝ կոյուղի, այնտեղից էլ կուտակվել առողջարանի նկուղում։ Որից հետո պայթել է, գիտեք արդեն, առաջացրել ծանր հետեւանքներ, 13 մարդկային զոհ։ Գործը քննել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ա. Կիվիրյանի գնահատմամբ. «Քննչական ամբողջ խումբը ինչ երեւակայական հիմքերից ելնելով է ներկայացրել նմանատիպ փաստեր»։

Նա ներկայացրեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության կողմից 1998 թ. դեկտեմբերի 4-ի 370 հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի հերքվում են պատահարի հանգամանքները։ Ըստ Գ. Ստեփանյանի բանավոր բացատրության, 1998 թ. նոյեմբերի 23-ին բանավոր ինքն է հանձնարարել Կ. Եղոյանին «սկսել վերոհիշյալ գազատարի փորձարկումը եւ վերականգնման աշխատանքները»։ Իսկ Կ. Եղոյանի բացատրությամբ էլ, վերջին փորձարկմամբ, որը կատարվել է նոյեմբերի 30-ին գազատարի ճնշումը նորմալ չի եղել։ Փաստենք նաեւ, որ Կ. Եղոյանը եղել է Ղարաբաղում գազատարի պայթյունի ժամանակ։

Կ. Եղոյանն դեռ գտնվում է կալանքի մեջ, իսկ պետմեղադրողն առաջարկել է 5 տարի…

Դատաքննությունն ավարտվելու է այսօր։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930