Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ապրիլ 13,1999 00:00
Vahan Hovhannisyan

Խնդրվում է Ձեր թերթի միջոցով պարզաբանել հետեւյալ հարցերը պրն Վահան Հովհաննիսյանի միջոցով.

1. Որտեղ է գտնվում Հայաստանի այն փողերը, որոնք Հայ դաշնակցության կողմից տարան Հայաստանից, պայմանով, որ Հայաստանը երբ անկախանա այն ժամանակ նոր հետ բերեն եւ կօգտագործեն անկախ Հայաստանի բարգավաճման համար։ Արդեն քանի տարի է Հայաստանը անկախ եւ թշվառ վիճակում է ինչու չեն բերում եւ նույն կարգով վարվեցին Հ.Հ.Շ.-ականները, ընդօրինակելով Ձեր օրինակին։ Երկրորդ անգամ թալանեցին Հայաստանի ժողովրդին եւ նույնպես մնալով անպատիժ։

2. Դուք ինչու եք ձեր պաշտոնը չարաշահում դեռ քարոզարշավը օրենքով չսկսված շրջում եք համալսարաններով եւ այլը ներկայացնում Հայ Դաշնակցության ծրագրերը եւ հետագա անելիքները եւ այլը նույնությամբ կրկնում են Ռադիոն եւ հեռուստատեսչությունը։

3. Ձեզ Ռ. Քոչարյանը բանտից ազատեց, լավ արավ եւ բոլորս ուրախացանք, բայց ինչու մինչեւ հիմի մնացել ժողովուրդի համար մութը եթե իսկապես Դուք բոլորովին արդար էիք, ինչու դատարանի որոշում չի կայացրվում եւ կեղծ քննիչներին, որոնք մութ գործ էին կազմել Ձեզ վրա պատասխանատվության չեն ենթարկում, որպեսզի դաս լինի մնացածներին։ Եթե այդպես լիներ այսօր քաղաքական հետապնդումներ, չէին լինի ինչպես Բլեյանին, Արծրուն Մարգարյանի եւ շատու շատ մարդկանց։ Ուստի խնդրվում է նշված երեք հարցերին տրվի մանրամասն եւ շիտակ պատասխան, որը հավատ ներշնչի ժողովրդի մեջ, քանի որ գիտեք ժողովուրդը պարապությունից բոլոր տեղերում հավաքվում է եւ նման հարցեր վերլուծում այդպես էլ մենք։

Ք. Երեւան, Գ. Նժդեհի N13/I, 13/II, 13/III բնակ. շենքերի բնակիչներ

Խմբագրությունը պահպանել է բնօրինակի ոճն ու ուղղագրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930