Երեկ տեղեկացանք, որ դաշինքը հավաքել է շուրջ 100 հազար ստորագրություն, որը կհանձնվի հավանաբար վաղը։
Ստորագրահավաքի ժամանակ, ըստ մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանի, դժվարություններ կամ արգելքներ չեն առաջացել։ Վ. Հակոբյանից տեղեկացանք նաեւ, որ դաշինքի կենտրոնական շտաբը տեղավորվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի 5-րդ հարկում եւ շտաբի պետն էլ Ալեքսանդր Կարապետյանն է։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների նկատմամբ դաշինքի վերաբերմունքը կդրսեւորվի ԿԸՀ-ի պաշտոնական գրանցումից հետո։ Երեկ ճշտեցինք, որ դաշինքին միանալու ցանկություն են հայտնել «Հնաբնակ երեւանցիների ասոցիացիան» եւ որոշ հասարակական կազմակերպություններ, որոնց անունները դեռ չեն ասվում։ Կենտրոնական շտաբից բացի դաշինքը «հենակետ» ունի նաեւ ՍԻՄ-ում։
Մեր հետաքրքրասիրությունը ավտոմեքենաների ներկրման մասին «բացարձակ սուտ» համարելով, Վ. Հակոբյանն ասաց, որ ընտրարշավը «կազմակերպելու համար մեքենաներ, որպես նվերներ, չեն լինելու», փոխարենը չթաքցրեց՝ կլինեն վարձով ավտոմեքենաներ։
Իմ հարցին՝ կապված ԼՂՀ ՊՆ «միջամտությանը» ընտրություններին, շտաբում վերաբերվեցին շատ սովորական։ Փաստարկներից մեկն այն է, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարն է քաղաքական շարժում ղեկավարելու նախաձեռնություն ցուցաբերում, ապա ՀՀ-ին վերամիավորված Արցախի նախարարի պարագայում դա սովորական պիտի դիտվի նույնքան։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ