Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 13,1999 00:00
Gagik Eganyan

Երկու ականատեսներ վկայեցին, որ շաբաթ օրը, ցերեկվա ժամը 4-ի կողմերը, մի մուրացկանի հաջողվել է դեմ առ դեմ հանդիպել կառավարության շենքից դուրս եկող ՀՀ Սոցապ նախարար Գագիկ Եգանյանին եւ նրանից փող մուրալ։ Բայց, ավա՜ղ, մուրացկանի ջանքերն ապարդյուն են անցել, քանզի նա տեղյակ չի եղել, որ վերոհիշյալ արհեստավարժ պարոնը ի պաշտոնե պարտավոր է օգնել կարիքավորներին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Azgayin joxov

Երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը «Մայիսի 19-ը Թուրքիայի կողմից հույների ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին»։ Դահլիճում ընդամենը 62 պատգամավոր էին ներկա, ուստի քվեարկությունը չկայացավ, եւ որոշումը չընդունվեց։ Նախընտրական փուլի կամ օրակարգի ծանրաբեռնվածության վերաբերյալ Խոսրով Հարությունյանի եւ Յուրի Բախշյանի պատճառաբանությունները բավական խոցելի էին։ Եվ այսպես, մեր ԱԺ ղեկավարների անշրջահայաց մոտեցման շնորհիվ (չարժեր քաղաքական նշանակություն ունեցող նման հարցը քվեարկության դնել քվորումի ակնհայտ բացակայության պայմաններում) ստացվեց, որ Հայաստանի խորհրդարանը չցանկացավ քննարկել Պոնտոսի հույների ցեղասպանությանն առնչվող խնդիրը։

Եվ սա, ԱԺ պատվիրակության Ֆրանսիա այցից ընդամենը մեկ շաբաթ անց, որտեղ հայ պատգամավորները Սենատի իրենց գործընկերներին համոզում էին Հայոց ցեղասպանությունը ճանաչել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930