Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 10,1999 00:00
Robert Aharonyan

«Առավոտին» փոխանցված տեղեկությամբ Հայկոմկուսի մամլո քարտուղար Ռոբերտ Ահարոնյանը (հենց նա էր ԱՄՆ դեսպանատան վրա ձվեր շպրտում) սեփական վարսավիրանոց ունի։ Այս լուրը փորձեցինք ճշտել իր՝ պրն Ահարոնյանի հետ։ «Գործի հետ ի՞նչ կապ ունի», «լրագրողներին ինչո՞ւ է դա հետաքրքրում» «հո «Առավոտի» խմբագիրն էլ վարսավիրանոց չի՞ եկել» արտահայտությունների արանքում նա այնուամենայնիվ ասաց, որ գեղեցկության 2 սրահներ ունի եւ մտադիր է ընդլայնել վարսավիրանոցների իր ցանցը։ «Կոմունիստ լինելով՝ այս բուրժուական հանրապետությունում 28 մարդու աշխատանքով եմ ապահովել»,- Ռոբերտ Ահարոնյանը նաեւ նշեց, որ բարեգործությամբ է զբաղվում, վետերաններին ձրի սպասարկում եւ այլն։

Այս ամենն, իհարկե, լավ է, բայց վատ է, որ ընկեր Ռոբերտը հեռուստացույց չի դիտում եւ չգիտե, որ Արամ Աբրահամյանը գեղեցկության սրահներ հաճախելու կարիք չունի։

ՎԱՏ ԼՈՒՐ

hrant bagratyan

Թերեւս միայն Հրանտ Բագրատյանն էր կարող վկայել, թե ինչու էր ժամանակին աշխատանքից ազատել էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանին՝ 70 հազար տոննա կորած մազութի՞, բանկ բացելո՞ւ, թե՞ էմիսիոն գումարների ծախսման համար։ Սակայն գրավոր հարցին ի պատասխան նա միայն ասաց. «Էներգետիկ համակարգի իրավիճակը պարբերաբար քննարկվում էր կառավարությունում։ Այս կամ այն չափով՝ շատ մարդիկ պատժվել են, կամ նրանց աշխատանքը համարվել է ոչ արդյունավետ»։ «Առավոտը» բանավոր էլ փորձեց պարզել հատկապես Երվանդ Զախարյանին վերաբերող հանգամանքները, սակայն նախկին վարչապետը չցանկացավ խոսել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930