Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ՆՐԱ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 10,1999 00:00
Samvel Babayan

«Կարծում եմ, որ Սամվել Բաբայանը ավելի լուրջ մտահոգություններ ունի իր պոստում, քան Հայաստանի պառլամենտում պատգամավորներ ունենալն է եւ նրանց հովանավորելը»,- թե ինչ հիմնատեքստում այս հայտարարությունն արեց «Միասնություն» նախընտրական բլոկի համանախագահ, ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանը, կարող եք կարդալ «Առավոտի» հաջորդ համարում։

ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

slaq

Կոտայքի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված նախկին արտգործնախարար Մարատ Ալեքսանյանը, որի եղբայրները տնօրինում են մարզի էլեկտրագազամատակարարման համակարգերը, ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ոչ միայն կգազիֆիկացնի ընտրատարածքը, այլեւ կավարտի Հայաստան-Իրան գազամուղի շինարարությունը։

Դիտորդների կարծիքով, թեկնածուն մոռացել է, որ Իրան տանող ճանապարհը Կոտայքի մարզով չի անցնում։

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Sos Gimishyan

Ինչպես «Առավոտին» ասաց «Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանը, Վահան Հովհաննիսյանն այնպես է ներկայացրել, թե մյուս բոլոր թեկնածուների ամենալուրջ մրցակիցը Գեւորիկն է։ Եվ այս իրողությունից ելնելով էլ Սոս Գիմիշյանն իրեն ամենալուրջ մրցակից է համարում Գեւորիկին։

ՄԵԾ ԹԱՓՈՎ

hhsh

Երեկվա դրությամբ պահանջվածից ավելի՝ 45 հազար ստորագրություններ է հավաքել ՀՀՇ կուսակցությունը։ Ստորագրություն հավաքողների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց ըստ ՀՀՇ-ի նախընտրական շտաբի՝ բավական թվով կամավորներ են ներգրավված այդ գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930