Դժվար է կռահել, թե ինչ հասկացան պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները Հրանտ Բագրատյանի զեկուցումից, որը հարուստ էր պարադիգմա, դիվերսիֆիկացիա, աբսորբցիա եւ նման տերմիններով։ Ավելի պարզ ձեւակերպված մտքերն էլ պակաս դժվարամարս չէին։ Այսպես, Հայաստանի նախկին վարչապետն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Ըստ իս, նախնադար կոչվածը չի եղել»։
Բագրատյանի՝ սովորական մահկանացուներին փոքրիշատե ըմբռնելի դատողությունները կարդացեք 4-րդ էջում։
ՉԱՐ ԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ, ՈՐ…
Կարդացեք նաև
Ըստ որոշ վկայությունների, երբ Շահեն Պետրոսյանն ու Անդրանիկ Հովակիմյանը հետ էին վերադարձրել Դուբայ մեկնելու իրենց տոմսերը, ուր նրանք պիտի մեկնեին Վանո Սիրադեղյանի հետ հանդիպելու համար՝ նրանցից հետո տոմսերը համերաշխորեն հետ էին վերադարձրել շուրջ երկու տասնյակ այլ ուղեւորներ եւս։ Ենթադրելի է, որ սա սոսկական պատահականություն է, եւ սույն անձինք որեւէ կապ չունեին ՆԳ եւ ԱԱ նախարարության հետ։
ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
«Հայէլեկտրամեքենա» գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվել է Կարեն Դեմիրճյանը՝ իր դիմումի համաձայն։ Սակայն, բոլոր դեպքերում, ՀԺԿ նախագահը մնալու է ձեռնարկության բաժնետիրական ընկերության նախագահ։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Գերմանիայի կառավարությունը սկսել է այդ երկրում ժամանակավորապես բնակվող Հայաստանի քաղաքացիների տեղահանումը։ Պատճառը, թերեւս, այն է, որ ճամբարներն ազատվում են ալբանացի փախստականների համար։ Անկախ պատճառներից, փաստ է, որ Գերմանիան խախտում է Մարդու իրավունքների հռչակագիրը, որը մարդուն ազատ տեղափոխության իրավունք է վերապահում։
Կարդացեք նաեւ էջ 7: