Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք» պատգամավորական խմբի հայտարարությունը

Ապրիլ 09,1999 00:00
haytararutyun

«Հայրենիք» պատգամավորական խումբը հայտարարում է.

Ազգային ժողովի նիստերը բարձրագույն իշխանության եւ «Երկրապահ», «Բարեփոխումներ» խմբերի կողմից մտածված տապալելու հեհեւանքով մենք չենք կարողանում լուծել ինչպես էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսակապի սակագների հարցերը, այնպես էլ ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից անթիվ, անհաշիվ, անվերջ ստուգումների կանոնակարգման խնդիրը, ինչպես նաեւ քաղաքական սպանությունների մասին դատախազի հաշվետվության հարցը։

Անօրինական ստուգումների վերացմանն առնչվող օրենքը եռօրյա օրակարգ է մտել դեռեւս 1998 թ. սեպտեմբերից, բայց ԱԺ նախագահի ճարպկության շնորհիվ այն մինչեւ այժմ չի քննարկվել։

«Հայրենիք» պատգամավորական խումբը բավարար տեղեկատվություն ունի, որպեսզի հայտարարի հետեւյալը.

ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից կառավարվող ստուգումները օգտագործվում են դրամաշորթության, այսինքն՝ առանց դատարանի որոշման դրամական միջոցներ առգրավելու, այլ խոսքով, պետական ռեկետի, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումներ կազմակերպելու համար։

Քաղաքական հետապնդումները եւ «որպես կանոն» ՀՀ նախագահին կից գործող դաշնակցության ղեկավարների միջոցով կազմակերպվող քաղաքական պրովոկացիաներն այսօրվա իշխանությունների կողմից երկիրը կառավարելու հիմնական միջոցներն են։ Քաղաքակիրթ կառավարման մեթոդներին նրանք կարծես ունակ չեն տիրապետելու։

Թվարկենք քաղաքական հետապնդումների մի քանի օրինակներ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը կամ «Հայրենիք» պատգամավորական խմբին անդամակցելու համար աշխատանքից հեռացվեցին.

Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մաքեյանը,

Արագածոտնի փոխմարզպետ Ռաֆիկ Մկրտչյանը,

Արդյունաբերության փոխնախարար Արմեն Կիրակոսյանը, Ստանդարտների վարչության ղեկավար Ղուկաս Մեհրաբյանը, որը ստանդարտների Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խորհրդականն է եվրոպական 14 երկրներում,

Քաղաքաշինության նախարարության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Ռուբիկ Եգորյանը, որը ՄԱԿ-ի փորձագետ էր, անօրինական, առանց քվորումի ընտրությունների միջոցով հեռացվեց Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսան Ավետիսյանը։

Մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Բլեյանի դեմ «Օրագիր» թերթը փակելու նպատակով մեղադրանք է հարուցվել։ Ձեւական պատճառներից մեկը դպրոցի տանիքը վերանորոգելն է։ Չէ որ, այսօրվա իշխանությունն ընդունում է միայն շքեղ առանձնատներ կառուցողներին, թանկարժեք «ջիպեր» գնողներ եւ նվիրողներին, իսկ Բլեյանը համարձակվում է դպրոցի տանիք վերանորոգել։

Քաղաքական հետապնդումների իրականացումը, որպես կանոն, անօրինական, չընտրված իշխանության գործելակերպ է եւ մենք, սիրելի ժողովուրդ, պարտավոր ենք օրինական, ընտրյալ իշխանություն ստեղծել։ Հակառակ դեպքում դժբախտությունը բոլորի դռներն է թակելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930