Մեր ուժային նախարարություններից մեկի ստորաբաժանումներից մեկում վերջին ամիսներին տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել։ Պատճառը՝ նրանց ղեկավարի, այսպես կոչված «աշխատանքային տետրն» էր։ Վերջինս, լինելով նախարարության շատ բարձր եւ շատ հեղինակավոր պաշտոնյա, միշտ խորհրդակցությունների ժամանակ բացում է վերոհիշյալ չարաբաստիկ տետրը եւ այնտեղ արագ-արագ ինչ-որ գրառումներ է անում։ Բնական է, խորհրդակցությանը մասնակցող ստորադասների մոտ խիստ հետաքրքրություն է առաջանում «տետրի» մեջ արվող նշումների կապակցությամբ։ Նույնիսկ խոսակցություններ են գնում, թե այնտեղ նշվում են այն մարդկանց անունները, որոնք առաջիկայում պետք է հեռացվեն աշխատանքից։ Հետաքրքրությունը սրվում էր հատկապես այն պատճառով, որ ստորադասները խիստ կասկածում են, որ իրենց «շեֆն» ընդհանրապես տառաճանաչ է։
Այնպես է ստացվում, որ մի անգամ, պատահաբար, կարճ ընդմիջման ժամանակ, «աշխատանքային տետրը» մնում է սեղանին, իսկ ստորադասներից մեկը համարձակվում է բացել եւ «աչքի պոչով» նայել, թե ինչ է գրված տետրի մեջ։ Հաջորդ օրը բոլորն արդեն խոսում են այն մասին, որ տետրում եղել է մոտավորապես այսպիսի մի տեքստ։
Գ. Ա.