Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 09,1999 00:00
ashot bleyan

Ստեղծվել է Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը։ Նրա տարածած հայտարարության մեջ ասված է. «Չկարողանալով ապահովել հանրապետության բնականոն զարգացումը, գործող վարչախումբը փորձում է առանձին անհատների նկատմամբ քաղաքական հետապնդումներով լիցքաթափել հասարակական լարվածությունը։ Ստեղծված է ընդհանուր մեղքի ֆոն, որի վրա առանձին մարդկանց դեմ ներկայացված են մեղադրանքներ, որոնք անհիմն են ու անօրինական եւ չեն բխում օրենքի օբյեկտիվ մեկնաբանությունից։ Դրանց հիմքում ներկա վարչախմբի պատվերն է, որը հլու-հնազանդ իրագործում է դատախազությունը»։

Հայտարարությունը ստորագրել են խորհրդի նախագահ, թիվ 61 դպրոցի տնօրեն Գեորգի Վանյանը, խորհրդի անդամներ պատգամավորներ Էդվարդ Եգորյանը, Դավիթ Շահնազարյանը, Շահեն Պետրոսյանը, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, լրագրողներ Նիկոլ Փաշինյանը, Ալվարդ Բարխուդարյանը

ՎԱՏ ԼՈՒՐ

Martin Sargsyan

«Առավոտին» հղած նամակում Շենգավիթի թաղապետ, ՀՀԿ անդամ Մարտին Սարգսյանը հերքում է մեր թերթի այն լուրը, թե իրեն հանձնարարված է իր ընտրատարածքում պաշտպանել «Օրինաց երկրի» առաջնորդին։ «Որեւէ կուսակցությունից եւ ոչ մի ցուցում չեմ ստացել»,- գրում է թաղապետը։

Խմբագրությունում շատ կզարմանային, եթե պրն Սարգսյանը հանկարծ հաստատեր այդ լուրը։ Մեր թաղապետերն, իսկապես, շատ անկախ մարդիկ են, եւ, իսկապես, ոչ մի կուսակցությունից ցուցում չեն ստանում։ Բացի այն կուսակցություններից, որոնք համատեղության կարգով նաեւ գործադիր իշխանության մարմիններ են։ Բայց բոլոր դեպքերում փոքր-ինչ տարակուսելի է «Առավոտին» եւ նրա ընթերցողներին «շլանգի տեղ դնելու» ցանկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930