Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԸ

Ապրիլ 09,1999 00:00
Sergey Badalyan

ՀԿԿ-ն ակտիվորեն է իրեն դրսեւորում նախընտրական փուլում։ Կոմկուսի համամասնական ցուցակի համար պահանջվող 75 հազար ստորագրությունները գրեթե հավաքված են։ Սակայն Կոմկուսը մտադիր է իր իսկ հավաքած ստորագրությունները ստուգել, զննել եւ ճիշտն ու սխալը հասկանալ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը մի առիթով ասաց, թե ինքը պատվիրել է նախընտրական բոլոր աշխատանքները, այդ թվում նաեւ ստորագրահավաքը, անցկացնել առանց «ճկ»-ի։ Ընկեր Բադալյանի փաստարկը հետեւյալն էր. «Եթե նույնիսկ ոչ մեկինը չստուգեն, մերը կստուգեն»։ Հենց այս պատճառով էլ հավաքված 75 հազար ստորագրությունների 50%-ն արդեն ստուգված է։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 20 կոմունիստներից մեկը՝ Ժիրայր Սահակյանը, ընտանեկան պայմանների պատճառով հնարավոր է՝ չմասնակցի ընտրություններին։ Իսկ մյուսներն արդեն ավարտել են ստորագրահավաքը։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930