Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴԻՐԸ ԿՓՈԽԵՄ ԳՈՐԾԱԴԻՐՈՎ

Ապրիլ 09,1999 00:00
Armen Martirosyan

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում գլխավորում է Եվրախորհուրդ մեկնող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը, ասել էր, թե պետք է քվեարկվի այն նույն ընտրատարածքում, որտեղ մտադիր է ընտրվել էլի ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը։ Սակայն Արմեն Մարտիրոսյանը պատգամավորության թեկնածու չի առաջադրվել։ Այս առիթով նա ասաց, թե այդպես է վարվել, որովհետեւ ինքը պաշտոն է ստանալու գործադիր իշխանության մեջ։

«ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԵՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

Levon Sargsyan

«Առավոտ» թերթում «Վատ լուր» խորագրի ներքո ընթերցողը տեղեկացվեց, որ Լեւոն Սարգսյանի (այսինքն իմ) անունից ալյուր է բաժանվում թիվ 4 ընտրատարածքի որոշ բնակիչների։ Պարզվում է նաեւ, որ գումարներ եւ կաթի փոշի եմ խոստացել իմ օգտին ամեն մի քվեարկողին։ Այո, ես «Երեւանի ալրաղաց գործարան» բաժնետիրական ընկերության փոխնախագահն եմ եւ բաժնետերերից մեկը։ Ես ալյուր եմ հատկացրել կարիքավորներին, երբ որ ներել են գործարանի եւ իմ հնարավորությունները։ Բայց արդեն մի քանի շաբաթ է, ինչ չեմ արձագանքում այդպիսի խնդրանքներին, որովհետեւ որոշել եմ մասնակցել ԱԺ ընտրություններին»,- գրում է մեր թերթին պրն Սարգսյանը։

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ

armen xachatryan

Կազմավորվել է «Միասնություն» նախընտրական միավորման միասնական շտաբը։ Ու թեպետ, ապրիլի 8-ին դեռեւս շտաբի պետ չէր ընտրվել, սակայն խոսվում էր, որ այն կունենա համանախագահություն, որը կներկայացնեն մեկական ներկայացուցիչներ ՀԺԿ-ից եւ ՀՀԿ-ից։ Կհամանախագահեն Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Մարգարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930