Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 07,1999 00:00
kasharq

«Բոլորիս մտահոգող, նյարդայնացնող հարցը կրթական համակարգում կաշառքն է, այսինքն փողով քննություն ստանալը։ Սա ամենաանթույլատրելի բանն է։ Սրա համար պետք է ծեծել։ Անգամ այլ քրեական պատիժների մասին չեմ խոսում՝ ապտակել է պետք ուղղակի մարդկանց, որոնք այդ բանը թույլ են տալիս»,- Վահան Հովհաննիսյանի այս հայտարարությունները համալսարանում մտատանջությունների պատճառ դարձան նույնիսկ «Հայոց աշխարհի» աշխատակից Արմեն Հակոբյանի համար։ Ծեծի կողմնակից լինելով, նրան, այնուամենայնիվ, հետաքրքրում էր՝ կաշառակերներին շարիաթի օրենքներով ճիպոտահարելո՞ւ են, թե՞ ազգային մի-մի դմբուզ են հասցնելու։ Քանի որ ձեւակերպումը հստակ չէր՝ մեզ էլ միայն հետաքրքրում է. կաշառատուների՞, թե՞ կաշառակերների տուտուզիկներին է խփելու Դմբուզ Վահանը։

ՎԱՏ ԼՈՒՐ

oligarx

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվածների ցուցակում են հայտնվել ամենաօրիգինալ անուններ ունեցողները։ Երեսփոխան դառնալու բուռն ցանկություն ունեն Բաքոն, Սերվանտեսը, Զալիբեկը, Կիմիկը, Վավան, Ֆրոնտիկ Թոսյանը, Ֆերդինանտը (չշփոթել Ավստրիայի թագաժառանգի հետ), Կազբեկն ու Աննմանը, Վիլյոշան եւ Արազբեկը, Սանդրիկ Եսիրյանն՝ անձամբ։ Եթե բախտը ժպտա այս թեկնածուներին, եւ նրանք հայտնվեն խորհրդարանում, ապա որքան կջերմանա ընտրողների կյանքը, երբ պարոն Սերվանտեսն ու պարոն Ֆրոնտիկը չորրորդ խոսափողից հարցեր առաջադրեն հարազատ կառավարությանը։ Վերոհիշյալ անուններն ունեցող թեկնածուների սեռական պատկանելության մասին ոչ մի ինֆորմացիա չենք կարող հաղորդել, որովհետեւ հայերին շատ չկա, մեկ էլ տեսար՝ կվերցնեն ու մի այնպիսի անսեռ անուն կդնեն, որ վերջնականապես կխճճվես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930