ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Միասնություն» դաշինքը պաշտպանելու է 40 թեկնածուի։ Նրանցից 20-ը հանրապետական է, մյուս 20-ը՝ ժողովրդական։ 15 ընտրատարածքում «Միասնությունը» չի պաշտպանելու որեւէ թեկնածուի, որովհետեւ այդ ընտրատարածքներով պետք է անցնեն կուսակցությունների ղեկավարները։
ՎԱՐՔ ՄԵԾԱՑ
Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը միասին տեղ են գնացել։ Մարտի 6-ին նախկիններն այցելել են գործող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին։
Կարդացեք նաև
ԴԻՏՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ են ունենում հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին, մասնավորապես, նրանք հանդիպել են նախկին փոխխոսնակներ Արա Սահակյանին, Կարապետ Ռուբինյանին, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին եւ Կարեն Դեմիրճյանին։
ԱՅԼԵՎՍ ԱՆԱՂՈՒՀԱՑ
Նոյեմբերյանի շրջանի ավագանին վերջերս որոշում է ընդունել՝ արգելել հուղարկավորություններից հետո փռվելիք սեղանները։ Խոսքը հանգուցյալի յոթի, քառասունքի, տարու եւ նման այլ ծեսերից հետո բացված սեղանների մասին է։ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ այլ շրջաններում, գյուղացիների սոցիալական վիճակը խիստ լարված է։ Իսկ նման պարտադիր արարողությունները նրանց անելանելի վիճակի են հասցնում։ Հետաքրքիր է, որ թեեւ ավագանու որոշումը տեղին է եւ գյուղացիների սրտով, բայց փորձի ու մեկը որոշումն ի կատար ածի, անմիջապես կմեղադրվի ժլատության, հանգուցյալի հանդեպ ոչ պատշաճ հարգանքի ու այլ մահացու մեղքերի մեջ։