Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽԱԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ

Ապրիլ 07,1999 00:00
hetaxuzum

ՆԳ համակարգի նախկին աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Առավոտին» հայտնեց, որ վարչապետ Արմեն Դարբինյանի նշանակած կադրերի մեծամասնությունը 1993-ին եռամսյա զինվորական հավաքներից խուսափելու համար հետախուզման մեջ է եղել։

ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Davit Matevosyan

 

«Ես Արծրուն Մարգարյանին մոտավորապես այնպես էի ճանաչում, ինչպես ինքս ինձ։ Եվ անցած տարվա դեպքերի եւ այս տարվա «ինքնասպանության» վերաբերյալ այսօր ներկայացվող վարկածները եւ հիմնավորումները այսպես եմ գնահատում. դա նույնն է, թե ինձ հիմա համոզեն, որ մի տարի առաջ իմ ոտքերին եմ կրակել եւ բոլորովին վերջերս ինքնասպան եմ եղել»,- ասաց ԱԺ պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը։

Նրա հետ հարցազրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։

ՀՅԴ-Ն ՆԵՐԱԶԴՈ՞ՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Vahan Hovhannisyan

«Դուք հասկանում եք երեւի՝ հենց էնպես, միտինգում անուններ հայտարարելով ոչ մի բանի չես հասնի։ Պետք է քրտնաջան աշխատանք։ Պետք է հետապնդել հարցը, որ արդյունք լինի։ Մենք հետապնդել ենք այդ հարցերը եւ շարունակում ենք պայքարել»,- պետհամալսարանում հայտարարեց նախագահի խորհրդական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Դաշնակցական հետապնդումների արդյունքներ ներկայացվեցին Աշոտ Բլեյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ կատարվածը, մի շարք քաղաքական գործիչների՝ ընտրությունները բոյկոտելը եւ այլն։ Վահան Հովհաննիսյանը իրենց մոտակա խնդիրները համարեց Երջանիկ Աբգարյանին եւ Շահեն Պետրոսյանին պատասխանատվության կանչելը։

Մանրամասն՝ 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930