Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր շենք է փնտրում, որն ավելի մեծ կլինի եւ ավելի օտարված հասարակական շարժման վայրերից։ Ըստ նույն աղբյուրի, հավանաբար, ամերիկացիներին Երեւանյան լճի հարեւանությամբ տարածք կտրամադրվի, որպեսզի նրանք կառուցեն նոր դեսպանատուն։
ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Փարիզյան այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Ֆրանսիայի Ազգային ժողով էին այցելել։ Մեր պատգամավորները հետո «Առավոտին» փոխանցեցին իրենց տպավորությունները, թե կարծես մեր նիստերի դահլիճում լինեին։ Ներս էին մտել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ նախարարներին ԱԺ-ի մի մասը ծափահարում էր, մյուս մասը՝ սուլոցներով ողջունում։