Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակովի՞… ընտրություններ

Ապրիլ 06,1999 00:00
orensgirq

Ընդդիմադիր եւ պարզապես ո՛չ իշխանամետ գործիչներից շատերը բուռն վրդովմունք են հայտնում ընդունված ընտրական օրենսգրքի շուրջ։ Կոնկրետ փաստարկներով բազմաթիվ անարդարացի կետեր ու կողմեր են նշանակում վերոնշյալ օրենսգրքի հոդվածներում։ Սակայն որքան էլ ընդունված օրենսգիրքը լավ լիներ, եթե ընտրությունները վերահսկող ուժերը որոշել են այն կեղծել կամ իրենց ուզածի պես անցկացնել, միեւնույն է կատարյալ օրենսգիրքն էլ չէր փրկելու ընտրական գործընթացը համատարած նենգություններից եւ ընտրությունների արդյունքները կեղծելուց։

Օրինակ, Հայաստանի քաղաքական դաշտում, հիմա, այս պահին իշխանամետ ուժերի եռանդագին ջանքերով տեղի է ունենում խորհրդարանում ունենալիք մանդատների վերաբաշխում (ըստ ուժերի ազդեցության ոլորտների)։

Եվ այս բոլորը կատարվում է ժողովրդի անունից, սակայն իրականում ընդդեմ ժողովրդի ակնկալիքների ու շահերի։

Նախապես որոշվում է, որ տվյալ մարզում, դիցուք, չորս տեղերից երկուսը պատկանում է բուն իշխանական կուսակցությանը, մեկը՝ իշխանամետ կամ նրան աջակցողներին եւ մեկն էլ զիջում են ընդդիմությանը։ Ինչպիսի՜ «մեծահոգություն»… Խեղճ ժողովուրդ եւ խեղճ ընտրողներ. նրանք էլ դեռ հույսե՜ր էին փայփայում (թեկուզ շատ աղոտ կերպով), որ այս երկրում ինչ-որ բան փոխվել է դրական առումով եւ միգուցե քիչ թե շատ արդար ընտրություններ էլ է հնարավոր անցկացնել։ Ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ ավելի ճշգրիտ՝ անփոփոխ է մնացել ընտրությունների անցկացման ու արդյունքների կեղծման նախկին համակարգը։ Սակայն, բացասական իմաստով, մի որոշ փոփոխություն, այնուամենայնիվ, պետք է արձանագրել. եթե 1995-96-ին արդյունքները կեղծվում են գոնե ձեւականորեն կայացած ընտրություններից հետո, ապա այժմ ընտրությունների արդյունքները որոշվում են մինչեւ ընտրական բուն գործընթացի սկսվելը։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930