Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ

Ապրիլ 06,1999 00:00
karen demirchyan

Կամ 1998 թ. մարտի 30-ից 1999 թ. մարտի 30

Կարեն Դեմիրճյանին մեր ժողովուրդը շատ է սիրում։ Հանուն այդ սիրո եւ սիրեցյալի հաղթանակի առավել կրքոտ սիրահարները պատրաստ են գնալ զոհողությունների։ Էմմա Խուդաբաշյանը Կարեն Դեմիրճյանին սիրում էր բոլորից շատ։ 1998 թ. մարտյան արտահերթ ընտրություններում նա հերոսացավ՝ կրծքով փակելով ի վնաս Կարեն Սերոբիչի քվեատուփ լցվող քվեաթերթիկների ճանապարհը։ Տիկին Էմման այն ժամանակ հայտնվեց թերթերի էջերում, հեռուստաէկրաններին։ Արաբկիրի ընտրատարածքներից մեկում, որտեղ Կարեն Դեմիրճյանի վստահված անձն էր Էմմա Խուդաբաշյանը, ընտրական կեղծիքներ անողը, հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց ահաբեկողը երկրապահ Աշոտ Աղաբաբյանն էր (Բուռնաշ)։ Այլ խնդիր է, որ պարոն Աղաբաբյանն ուղղակի արջի ծառայություն էր մատուցում։ Սակայն դրա մասին տիկին Էմման կիմանա միայն հետո։ Երկրապահների դեմ պայքարում հերոսացած, գործազուրկ տիկին Էմման այսօր Հանրապետական-Ժողովրդական կուսակցությունների «Միասնություն» ցուցակի 13-րդ պատվավոր տեղում է, իրենից հետ թողնելով բազմաթիվ պատգամավորների, գործարարների եւ գործազուրկների։ Կարեն Սերոբիչն ապացուցեց, որ ժողովրդի սերն իր նկատմամբ միակողմանի չէ։ Հանուն իրեն արված ամեն մի հերոսություն արժանի է փոխհատուցման։ Մնում է զարմանալ, թե ում հետ է միասնություն կազմում տիկին Էմմա Խուդաբաշյանը եւ հանուն ինչի։

Պարզվում է, որ սկզբունքային եւ ազնիվ չեն ոչ միայն մեր պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, այլ նույնիսկ ամենաանձնուրաց շարքային քաղաքացիները։ Տուր ամենամաքուր ձեռքերը ունեցողին հնարավորություն, եւ նա հենց վաղը կմրոտի դրանք։ Նախագահական ընտրություններից անցել է ուղիղ մեկ տարի։

Նախանձելի վիճակում չէ նաեւ Աշոտ Աղաբաբյանը։ Եթե տիկին Էմման հանուն իր կատարած աշխատանքի գնահատված է ըստ արժանվույն, եւ 13-րդն է, ապա պարոն Աղաբաբյանի անունն ընդհանրապես չկա ցուցակում, չնայած նա եւս պակաս աշխատանք չի կատարել։ Այս անգամ էլ նա ստիպված է լինելու արջի ծառայություններ մատուցել։ Մեծամասնական ընտրատարածքում՝ իր համար, իսկ համամասնական ցուցակում, որպեսզի արհեստավարժ խորհրդարանում իր կողքին տեսնի Էմմա Խուդաբաշյանին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930