Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 06,1999 00:00
hrant Grigoryan

Թիվ 37 խորհրդանշական համար ունեցող ընտրատարածքում առայժմ մեկ պատգամավորության թեկնածու է գրանցվել՝ Հրանտ Գրիգորյան։ Պատճառն այն է, որ պատգամավորության թեկնածուն Արշալույս գյուղի հայտնի խնջույքի տանտեր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է։ Պետք է ենթադրել երկուսից մեկը. կամ իր վճռական բնավորությամբ հայտնի գեներալ Մանվելի ազգականի դեմ ոչ ոք չի համարձակվել թեկնածություն դնել, կամ էլ՝ հնարավոր թեկնածուներին ֆիդայիները նրբորեն ակնարկել են, որ նման քայլի չարժե դիմել։ Բոլոր դեպքերում միանգամայն կանխատեսելի է, որ 37-ում ընտրությունները կանցնեն հարթ եւ առանց որեւէ միջադեպի։

ՎԱՏ ԼՈՒՐ

kasharq

Թիվ 4 ընտրատարածքում թեկնածու Լեւոն Սարգսյանը (ալրաղացի Լյովը) Կասյան, Հակոբ Հակոբյան, Բարբյուսի փողոցներում բաժանել է ալյուր, իսկ իր վստահելի անձանց՝ տվել է հաստափոր գրառումների մատյան, որտեղ հավաքվել են ալյուր ստացող քաղաքացիների անունները, անձնագրերի տվյալները եւ ստորագրությունները։ Սեւքարեցի Սաքոյի փողոցում Լյովը տվել է նաեւ նախընտրական խոստումներ՝ օրական մեկ բաժակ կաթ (կաթի փոշուց) եւ բուլկի՝ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի, ինչպես նաեւ՝ իջեցնել հացի գները (ազատական շուկայի պայմաններում)։ Դրա մասին մանրամասն պատմեց Վարշամ Վարոսյանը, որն ապրում է Սեւքարեցի Սաքո փ., 65 հասցեով։ Ստորագրության համար խոստացվում է 10 դոլար, իսկ ձայնի համար՝ մինչեւ 50 դոլար։ Բնակիչները գումարի հույսով խանդավառված էին, բայց առձեռն դեռ չեն ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930