Արմավիրի մարզի մի քանի գյուղեր երեկոյան ժամերին հոսանքազրկվում են։ Մոտավորապես այս բովանդակության ահազանգ ստացանք երեկ։ «Լրատուն» հոսանքազրկումը կապում էր նախընտրական փուլում պատգամավորության թեկնածուների գործողությունների հետ՝ մեկը մյուսին ընտրողների «աչքից գցելու համար» պատրաստ է հոսանքազրկել մրցակցի «տարածքը»։ Այս ինֆորմացիայի իսկությունը ստուգելու համար դիմեցինք ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայություն։ Պարզվեց, որ վերջին շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզի գյուղերում հոսանքի անջատումներ չեն գրանցվել։ Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ Արշակ Սադոյանն իր նախընտրական շրջագայությունների ժամանակ կոչ է անում բնակիչներին՝ չվճարել ծախսված հոսանքի գումարը։ Բնակիչները, բնականաբար, անտրտունջ հետեւում են պրն Սադոյանի հորդորներին։ Էներգետիկայի նախարարությունն էլ՝ ատամները սեղմած, սպասում է, թե ինչ է լինելու սրա վերջը։
ԱՄԵՆԱԶՈՐԸ
Ըստ մասնագետների՝ «Արմենիկումը» ի զորու է բուժել մինչեւ օրս դժվար բուժվող (կամ առհասարակ չբուժվող) հիվանդություններ։ Դրանց երկար ցանկը 15-20 օրից նոր պաշտոնապես կհրապարակվի։ Առայժմ հայ բժիշկները փորձում են ճշտել, թե այս կամ այն հիվանդությունը «Արմենիկումի» որ չափաբաժնով կբուժվի։
Կարդացեք նաև
ԾԱՂԿԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Հարավ-Արեւմտյան թաղամասում որպես թեկնածու է առաջադրվելու Բանգլադեշի Աղունը։ Թե ինչով է զբաղվում Աղունը ՀԱԹ-ում, վերջնականապես պարզ չէ։ Ոմանք պնդում են, որ այս բարետես օրիորդը ՀԱԹ-ի Ունիվերսամի շրջակայքի «նայողն» է, ոմանք էլ համոզված են, որ նա միայն վերահսկում է տեղի ծաղկավաճառությունը։ Վերջին հանգամանքը խիստ նպաստավոր կարող է դիտվել, քանզի նախկինում ծաղկավաճառությունը վերահսկող թեկնածու մենք ունենք։ նախադեպը կա։ Իսկ ինչ վերաբերում է Աղունի նախընտրական արշավին, ապա այն սկսել է դեռ Ամանորի օրերին, երբ նա մի շարք միջոցառումներ հովանավորեց։ Եթե օրիորդը տեղ կգրավի ԱԺ-ում, նա մի շարք այլ պ ատգամավորների հետ կստեղծի ԱԺ «Հովտաշուշան» նոր խմբակցություն։